Հիմա էլ` Ալ¬Քաիդա 2¬ը


Ամերիկացի զինծառայողները նոր հարվածներ են սպասում ահաբեկիչներից, ովքեր, նրանց կարծիքով` միավորվել են արդիականացված նոր խմբավորման մեջ: Երկրի կառավարությունն անհանգստացած է «Ալ¬Քադիա-2»¬ի գոյավորմամբ: - Ես կարծում եմ, որ բեն Լադենի մահը խիստ սասանել է «Ալ¬Քաիդա»¬ի ուժերը,¬ հայտարարել է ԱՄՆ¬ի ռազմածովային ուժերի ադմիրալ Էրիկ Օլսոնը, ով վտանգավոր հանցագործի վրա հարձակման անմիջական կազմակերպիչներից է: Սակայն ահաբեկչի սպանությունը վերջ չդրեց ահաբեկչություններին: Ընդհակառակը, մղեց` կազմավորելու ավելի հզոր կառույց` «Ալ¬Քաիդա-2»¬ը: - Նոր «Ալ¬Քաիդան»¬ ավելի կատարելագործված կդառնա: Ահաբեկիչներն առնվազն 2-3 անձնագիր կունենան և կդադարեն դիմակավորված թաքնվել քիչ բնակեցված վայրերում,¬ ենթադրում է հատուկ ծառայության ղեկավարը: Օլսոնը նաև վստահ է, որ 2¬րդ «Ալ¬Քաիդա»¬ն անհամեմատ ավելի շատ զինակիցներ կունենա, և նրանք իրենց գործունեությունը կարող են սկսել այնպիսի անկայուն գոտիներից, ինչպիսին Սոմալին է: