Անգլիային շարիաթի օրենքներն են պարտադրվում


Լոնդոնում փորձում են ներդնել, ավելի ստույգ` պարտադրել ավանդական իսլամի օրենքները: Ամբողջ քաղաքում փակցված պաստառները տեղեկացնում են թույլատրելիի սահմանները: Ավելի ճիշտ` անթույլատրելիի: Մասնավորապես. «Տարածքը Շարիաթի հսկողության ներքո» գրությամբ դեղին ցուցանակների վրա կարմիր շրջանակով ջնջված է այն ամենը, ինչն արգելվում է անել: Այդպիսով, «Շարիաթի գոտի» մտնողները պարտավոր են «չխմել», «չդիտել պոռնո», «չվարձել պոռնիկներ», «երաժշտություն չլսել», «համերգներ չգնալ», «չծխել», «թմրանյութեր չօգտագործել», «մոլեխաղեր չխաղալ»: Արդեն մի քանի շաբաթ անգլիացիներն ապրում են մշտական սարսափի մեջ` վախենալով, որ իսլամիստները կիրագործեն իրենց ծրագիրը (տեղեկացրել է Life News¬ը): - Մեզ մոտ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ կան ողջ երկրում, որոնք պատրաստ են պարեկություն անել փողոցներում և օգնել` տարածելու Շարիաթի կանոններով թռուցիկներ,¬ հայտարարել է «Իսլամը Միացյալ Թագավորության համար» արգելված խմբավորման ղեկավար, հոգևորական Անժեմ Շուդարին: Մուսուլմանական համայնքը, բնականաբար, շատ լրջորեն է տրամադրված և պատրաստ է պայքարել: - Մուսուլմանական համայնքը պետք է աչալուրջ լինի: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Նորվեգիան ցնցած իրադարձությունները կրկնվեն այստեղ,¬ իր մտադրությունների մասին պատմել է Շուդարին: Ոստիկանության բաժանմունքում ավելի հաճախ են հաղորդագրություններ ստացվում ծայրահեղականների սպառնալիքների մասին. դրանք գերազանցապես ուղղված են կանանց, որոնցից պահանջվում է ինչ¬որ բանով ծածկել գլուխները` այլապես նրանց կսպանեն: «Շարիաթի գոտու» խնդրով զբաղվում է Սքոթլենդ¬Յարդը, որի աշխատակիցները փողոցներից հավաքում են պաստառները և հետևում են իսլամիստների գործողությունները հսկող խցիկներին: