Ցրում է ամպերը


Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն օրերս գործադիրի պաշտոնյաներից մեկի հետ զրույցում փորձել է ցրել իր գլխին պարբերաբար կուտակվող պաշտոնանկության ամպերը: Նա հայտարարել է, թե բոլոր այն նախաձեռնությունները, որոնք հարկայինի թեթև ձեռքով կյանքի են կոչվում, գերազանցապես իր տեղակալ Արմեն Ալավերդյանն է ասպարեզ նետում: Սակայն, հակառակ սպասումներին, բումերանգը վերջում իրեն է հարվածում: Ասվածը հիմնավոր ներկայացրած լինելու նկատառումով, ՊԵԿ ղեկավարը մասնավորեցրել է, թե Վրաստանով ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման աղմկոտ պատմությունը, լիովին գործածությունից դուրս եկած ՀԴՄ կտրոնների բոնուսներն ու շահումները և էլի մի շարք «նորարարություններ» իր տեղակալն է հեղինակել: - Ես շարքային չինովիկ եմ,¬ կատակով, թե անկեղծանալով` հայտարարել է ՊԵԿ ղեկավարը` միաժամանակ հիշեցնելով, որ ինքն անուղղակիորեն բազմաթիվ բիզնեսներ է տնօրինում և նման փորձարարություններով զբաղվելու ժամանակ չունի: