ՔԱՎՈՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ


Մոսկվայում ձերբակալվել է հայազգի ճանաչված օլիգարխ Գենադի Ստեփանյանը, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի և երգչուհի Սիրուշոյի հարսանիքի քավորն է: Ըստ որոշ տեղեկությունների` այժմ Հայաստանից դուրս գտնվող Ռոբերտ Քոչարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին` միջնորդելու քավորի համար: Սակայն ռուսական իրավապահ մարմինները վճռականորեն են տրամադրված և կամենում են Ստեփանյանի միջոցով պատժել նաև բազմաթիվ օլիգարխների: Գենադի Ստեփանյանը մեղադրվում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի հետ իրականացրած բազում մութ գործարքների մեջ: Բացի այդ, նրա աշխատասենյակից գտել են մի ցուցակ, ուր ներառված են Անվտանգության ծառայության և իրավապահ ատյանների այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնց մշտապես կաշառքներ է տվել հայ գործարարը: