ԴԵՄ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ


Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում վերջին օրերին չափազանց լարված իրավիճակ և հարաբերություններ են ձևավորվել: Նախարարության աշխատակազմի մեծամասնությունը պատրաստվում է նամակ հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` խնդրելով նախարար Արթուր Պետրոսյանին առաջիկայում ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում, որպեսզի իրենք ազատվեն մի նախարարից, ով, ըստ դժգոհողների, չի զբաղվում իր անմիջական գործառույթներով և հովանավորում է բոլոր նրանց, ովքեր փորձում են զարտուղի ճանապարհներով իրենց զավակներին ու հարազատներին ընդգրկել միջազգային մրցումների մեկնող տարբեր հավաքականների կազմերում: Մասնավորաբար, բոլորին զայրացրել է ՀՀ թիավարության դպրոցի տնօրեն Հարութ Գասպարյանի արարքը, որը շնորհալի մարզիկների փոխարեն միջազգային մրցման է տարել իր որդուն` ստանալով նախարարի հովանավորությունը: