ԲԻԶՆԵՍԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ


Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովն առաջիկայում նոր գործընկեր կունենա: Ինչպես հայտնի է, նրան պատկանող «Միկա» ընկերությունն այս օրերին անվանափոխվում և տեխնիկապես վերազինվում է: Որպես գործընկեր` հայտնի օլիգարխին է միացել նաև ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանը: Վերջինս Էրեբունի համայնքում մի քանի բենզալցակայան ունի, որոնք ևս հիմա վերակառուցվում են: Հավաստիացվում է, որ Ա. Պուրտոյանի «2x2» լցակայանները նույնպես «Տիտան» կվերանվանվեն: Ըստ տեղեկությունների` Մ. Բաղդասարովը վերջերս պատգամավորին առաջարկել է միավորվել ու փոքր¬ինչ մեծացնել բենզինի և դիզվառելիքի վաճառքի շրջանառությունը: Փոխարենը «2x2» լցակայանների տիրոջը խոստացել է ոչ միայն «Տիտանի» փայատեր դարձնել, այլ նաև հարմար գնով ու կանոնավորապես վառելիք մատակարարել: