ԿԶՐԿՎԵՆ ԲՋՋԱՅԻՆԻՑ


Հանրապետության տարբեր քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին բջջային հեռախոսակապից զրկելը, ըստ տեղեկությունների, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրահանգով է տեղի ունեցել: Մինչև այդ էլ օրենքով արգելված էր կալանավայրերում բջջային հեռախոս ունենալ, սակայն քրեակատարողականների պետերը, ինչպես ասում են, իրողությունը չտեսնելու են տվել: Իսկ նման կտրուկ որոշման պատճառ է դարձել հայտնի պաշտոնյաներից մեկի հեռախոսահամարին կատարված լրիվ պատահական զանգը, որով կալանավայրում իր պատիժը կրող դատապարտյալը պաշտոնյային խնդրել է 1000 դրամի չափով լիցքավորել իր հեռախոսահամարը: Միայն այս դեպքից հետո է հայտնի դարձել, որ իրենց բջջայինները լիցքավորելու խնդրանքով դատապարտյալները հաճախ են սրան¬նրան դիմում: Բայց պաշտոնյային պատահաբար հասցեագրված այդ զանգը նախարարի մակարդակով խնդրին վերջնական լուծում տալու պատճառ է դարձել: