Այս անգամ` գործող փեսան 


 

Վերջին շրջանում մեր թերթը մի քանի անգամ անդրադարձել է որոշ նախկին փեսաների ոչ դրվատելի վարքուբարքին և այդ առնչությամբ ոստիկանության բաժիններում արձանագրված կոնկրետ օրինակներ մատնանշել: Հերթական անդրադարձը վերստին «փեսաների շարքից» է: Այս անգամ` յուր «պաշտոնը» գերազանցած «գործող» փեսայի մասին:

Կեսգիշերին մոտ` 49-ամյա Օվսաննա Խ.-ն ահազանգել է ոստիկանության Կապանի բաժին` հայտնելով, որ 2 ժամ առաջ դստեր ամուսինը` 33-ամյա Նահապետ Խ.-ն, տանը, վիճաբանության ժամանակ, ծեծի է ենթարկել իրեն ու ամուսնուն` պատճառելով վնասվածքներ: Դրանով չբավարարվելով, «հերոսը» դուրս է եկել փողոց և գարեջրի շշով հարվածել ու կոտրել է ամուսնուն պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Ամուսիններին դատաբժշկի ուղեգրեր են տրվել, իսկ զոքանչին և աներոջը ֆիզիկական և գույքային վնաս պատճառած փեսայի վարքագծի առնչությամբ հետաքննություն է ընթանում: