Ոչ հերքել է, ոչ հաստատել 


 

Սպիտակ տակ պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին կարծես համամիտ չէ անցյալ շաբաթավերջին տարածված այն տեղեկատվության հետ, թե Բարաք Օբաման սերում է Ամերիկայի առաջին աֆրոամերիկացի ստրուկից (մանրամասները` մեր թերթի նախորդ համարում): Թեև նա չի հերքել լուրը և բավական ինքնատիպ (ու նաև` իրատեսական) եզրահանգում է կատարել.

- Այդ նորությունը ես չեմ քննարկել նախագահի հետ: Ես տեղյակ չեմ` արդյո՞ք ճշմարտացի է այդ տեղեկատվությունը: Բայց այն ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ դա արտացոլում է մեր երկրի եզակի առանձնահատկությունները, նրա բազմակերպությունը,- ճեպազրույցում ասել է Կարնին` ընդգծելով, որ ինքը չի կարող հաստատել կամ հերքել հետազոտության արդյունքները (գրել է ՌԻԱ «Նովոստի»-ն):