ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Պատերազմը սևը սպիտակեցնում է, սպիտակը` սևացնում


ՀՀ Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահ` գեներալ¬մայոր Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (Կոմանդոս) ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվար պահը ինձ համար եղել է շատ հարազատ, մոտիկ մարդու զոհվելը, որին դու ես տվել հրաման, առաջադրանք, և այն կատարելիս մահացել է£ Ամեն անգամ այդ դժվարությունները ուզում ես մոռանալ, բայց լսում ես, որ ինչ¬որ մի տեղ պատերազմ է ու նորից հիշում ես այդ մարդկանց, ովքեր կարող էին ուրախ, զվարթ ապրել, երեխա ունենալ, զոհվում էին հանուն գաղափարի` Ղարաբաղի ազատագրման£ Խղճի ու պատասխանատվության զգացումը ճնշում է անպայմանորեն£ - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչը կնախընտրեիք լինել£ - Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Միությունում£ Թբիլիսին ինտերնացիոնալ քաղաք էր, դաստիարակվել եմ կոմսոմոլ և չեմ զգացել հայ ազգի գերազանցությունը£ Եղել եմ Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, Բելառուսում£ Ռուսաստանում եմ սովորել և ծանոթացել մշակույթների, սովորույթների, ավանդույթների, բնավորությունների հետ£ Մաքուր հայկական մթնոլորտում չեմ մեծացել, բայց մենք, բնականաբար, հպարտանում էինք, որ հայ ենք£ Հայրս Ղարսից էր` հոգևորական տոհմից` հայկական ավանդույթնե րով, և դա ստիպում էր լինել հայ£ Ես միշտ հպարտացել եմ Բաբաջանյանով, Անդրանիկով, Իսակովով, էլ չասեմ` Բաղրամյանի մասին£ Երբեմն ցանկություն է լինում ուրիշ ազգի ներկայացուցիչ լինել, բայց իմ կարծիքով ես բացի հայից ուրիշ ազգի ներկայացուցիչ երևի չէի լինի£ Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ գերմանացիների նկատմամբ. հինգ տարի Գերմանիայում եմ ապրել£ Նրանց մշակույթն ու ապրելակերպը միշտ ապշեցնում էր ինձ£ Դա, ըստ իս` միայն գերմանացիներին է տրված£ Կարգապահությունը, կատարողական ծրագրավորվածությունը ինքնակամ է նրանց մեջ£ Դա ազգ է, որ գիտե իր լավ և վատ կողմերը£ Այնտեղ ծառայելիս` ես զարմանում էի միշտ. նրանք շքեղ հախճապակի, ճենապակի ունեն և չէին գնում այդ իրերը£ Իսկ հայերը դժվարությամբ ձեռք էին բերում դրանք, բերում, կահույքի մեջ էին դնում և չէին էլ օգտագործում£ Ես միշտ հարց էի տալիս, ինքս ինձ, թե ինչո՞ւ ենք մենք գնում£ Ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ. Հայաստանում, երբ նստում ես ուտելու, փոքր ափսե են տալիս, որի մեջ քիչ բան կարող ես դնել£ Գերմանացիներինը մի մեծ ափսե է. սեղանին ոչինչ չկա, բայց ափսեում ամեն ինչ կա, իսկ մեր սեղանի վրա ամեն ինչ կա, բայց ափսեիդ մեջ քիչ բան կարող ես դնել£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքներ կյանքում լինում են, և դրանք բացվում են ինքնըստինքյան. երկար չեն ապրում£ Թեպետ նամակի պատմությունն է հետաքրքիր£ Զորի Բալայանը նամակ էր բերել կնոջիցս£ Վերցրեցի, կարդացի, հայհոյեցի ու մի կողմ նետեցի£ Զորին ասում է. «Էդ ի՞նչ է եղել», հետո կարդաց ու ծիծաղեց£ Այնտեղ նկարած էր պատերազմից քարտեզային հատված և գրած էր հիշեցումը, որ թուրքերի գլխավոր թշնամին խուճապն է£ Ես` որպես պատերազմի դաշտում գտնվող մարդ, սպասում էի սիրո և կարոտի խոսքերի, կանացի նորմալ նամակի£ Եվ հանկարծ Հասմիկը ինձ քարտեզագրված խորհուրդ էր ուղարկել£ Բոլորը խորհուրդ էին տալիս, թե ինչպես պետք է կռվեմ£ Հետո ես հասկացա, որ դա հայրենասիրությունն էր այդ նամակի, մեր ազգի պահվածքի մեջ. մենք միասնական էինք£ Միայնակ պատերազմել չի կարելի£ Դա համաժողովրդական կռիվ էր£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Սկսենք նրանից, որ ողբերգություն է, երբ մարդիկ են մահանում£ Կռիվը այն «ճաշն» է, որ կարելի է յուրաքանչյուր համեմունքով մատուցել£ Քաղաքական գործիչները դա անում են, նրանք հասնում են իրենց անձնական և պետական նպատակներին£ Եվ այդ հետաքրքրությունների համար մահանում են հազարավոր մարդիկ£ Եվ որպես զինվորական մարդ ինքս էլ ինձ հաճախ հարցնում եմ` ինչո՞ւ, այնուամենայնիվ, կռիվն ինչի՞ց է առաջանում£ Պատճառներ որոնելիս տեսնում ես, որ դրանք շատ են£ Երբեմն կնոջ համար էլ են պատերազմներ սկսվել£ Պատճառները տարբեր կարող են լինել£ Ինձ թվում է` մահվան դատապարտված մարդկանց միտքն է ստեղծում մահաբեր զենքը£ Ինչո՞ւ այդ փողերը մարդկության կյանքի բարելավմանը չեն ուղղվում£ Ստացվում է, որ ամենը ոչնչացվում է հանուն մարդու£ Այդ հակասությունները ստիպում են նայել անցյալին, ներկային և պատկերացնել ապագան£ Փաստորեն, մարդ ինչքան խելացի է, այնքան ավելի վտանգավոր զենք կարող է ստեղծել£ Ի՞նքն էլ է վտանգավոր: Այս անհասկանալի երևույթները փորձում եմ հասկանալ, բայց դեռ չի հաջողվում£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ` Ձեր սիրելի անեկդոտը£ ¬ Ծիծաղելի դեպքերը շատ են, և դրանք փրկում են մեր զինվորական «մոխրագույն» կյանքը£ Այսպես. շատ ծանր իրավիճակ էր Հադրութում. մենք գնում էինք Թող գյուղ, որը բաժանված էր երկու մասի£ Հայկական մասը ոստիկանության կապիտան Էդիկն էր պաշտպանում, իսկ մյուս մասը` ադրբեջանական հատուկ ջոկատը` 25 մարդ, Բաքվից կային 25 հոգի, զինված տեղացիներ և խորհրդային զորքերը. 300 մարդուց բաղկացած գումարտակ էր£ Բնականաբար, այնտեղ գազանաբարո արարքներ էին կատարել` սպանություններ, պայթեցնում էին տները, ավտոմեքենաները£ Այդ իրադրությունում հայկական մասը պետք է լքեր Թող գյուղը£ Մենք այնտեղ գնացինք 40 հոգով£ Տեղի հետախուզությունը մեզ նկատել էր և իրենց կապով հաղորդում են, որ կողոպտիչների են տեսնում£ Իմ տեղակալ Խաչատրյան Աշոտը այսպիսի տեսարան ստեղծեց. մեր մարտիկներից 7¬ին զգեստափոխեց և մյուս կողմից ուղարկեց£ Եվ լսում ենք նրանց հաղորդագրությունը. «ևս 7 թալանչի ենք տեսնում»£ Հետո Մելիք Ստեփանովը (մայրը ռուս էր) 8 հոգի է ուղեկցում մյուս կողմ£ Ապա լսում ենք. «հիմա էլ 8 ռուսներ են առաջանում»£ Հետո մենք, ինչպես թատրոնի ներսում, զգեստափոխվում էինք. ամերիկյան գիշերային տեսողության սարքով, սաղավարտով արտաքիններ էինք փոխում և լսում ենք. «ևս 15 հոգի»£ Այդպես թիվը հասցրեցինք մինչև 200¬ի£ Բնականաբար, դա մեզ փրկեց նրանց հարձակումից£ Եվ միշտ հիշում ենք մեր կյանքի նման լուսավոր պահերը£ - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ ¬ Իմ սերնդի մարդկանց բոլորի մանկությունը միօրինակ և ծանր է եղել£ Այն ժամանակաշրջանում, որ մենք ապրում էինք, լուսավորը շատ քիչ էր լինում£ Թբիլիսիի մեր թաղամասում, ասենք, պատերազմից վերադառնում էր մեկի հայրը` առանց ոտքի, մյուսի մահվան ծանուցագիրն էին ուղարկում£ Հայրս 3 եղբայր ուներ. մեկը ֆիննական պատերազմում էր զոհվել, իսկ հայրս և հորեղբայրս հաշմանդամ էին վերադարձել£ Դու ծնվել ես, հորդ չես տեսել. նա¯ ռազմի դաշտ է գնացել£ Պատերազմից գալիս է` օտար մարդ է, բայց նրան կոչում են քո հայրը£ Պետք է նրան համապատասխան վերաբերմունք ցուցաբերել, իսկ քո ամենահարազատ մարդիկ տատիկն ու պապիկն են£ Պատերազմը սևը սպիտակեցնում է, սպիտակը` սևացնում£ Ինձ համար հայրս սկզբից մի տեսակ ոչ այնքան հարազատ, անհասկանալի մարդ էր£ Եվ ամեն անգամ, երբ հայրս շատ էր ցանկանում ինձ գրկել, համբուրել, ես խուսափում էի£ Ես այնպես էի սովորել տատիկին, որ ինձ երբեմն «տատիկի բալա» էին կոչում£ Եվ այդ աննորմալ վիճակում գրեթե «Պավլիկ Մորոզով» էի դարձել£ Երկար տարիներ հետո հորս հետ շատ ջերմ հարաբերություններ ունեցանք£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ