ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ ԽՈՍՈՂ ՀԱՅՈՐԴԻՆ


Գիտությանը տեր է պետք, պաշտպան է պետք£ Պ. ՀԵՐՈՒՆԻ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացման ուղին մեր չսերտած պատմության դասերը վերարժեվորելու փորձաշրջան եղավ, որպեսզի կարողանանք կողմնորոշվել, թե ինքնուրույն ինչի ենք ընդունակ` աշխարհին ներկայանալու, արժանավորությունը փարատելու համար£ Առանձնակի նրբանկատություն հարկավոր չէ` համոզվելու համար, որ մեր հիմնական (եթե ոչ միակ) «արտադրանքը» մտավոր կապիտալն է£ Ասել կուզի` առանձնահատուկ վերաբերմունք է հարկավոր ցուցաբերել գիտության և դրա երախտավորների հանդեպ£ Հատկապես այն նվիրյալների, ովքեր ամենից թանկ հայրենիքի շահն ու զարգացումն են գնահատում` անվերապահորեն անտեսելով սեփական գրպանի բարօրությունը£ Այո°, որքան էլ տարօրինակ թվա նյութապաշտներին, բարեբախտաբար, այսօր էլ կան այդպիսի լուսավոր մարդիկ, ովքեր չեն գայթակղվում ֆինանսական գրավիչ առաջարկներով` պահպանելով մտավորականի կերպարի օրինավորությունը£ Ազգանպաստ առաքելությունը ճշմարտող գիտամարտիկների բանակի կարկառուն դեմքերից է Հայաստանի Գիտությունների ազգային, Ճարտարագիտական, Տեխնոլոգիական, Պետերբուրգի Էկոլոգիական և կենսագործունեության անվտանգության գիտությունների Միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, Հայաստանի Նկարիչների միության պատվավոր անդամ, Գիտության վաստակավոր գործիչ, (LAELPS Պետերբուրգ), Ռադիոֆիզիկական Գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Պետական Ճարտարագիտական Համալսարանի «Անտենային համակարգեր» Ամբիոնի վարիչ, Էլեկտրա և Ռադիո Ինժեներների Միջազգային Ինստիտուտի անդամ (ԱՄՆ), ՌՖ Գիտությունների Ակադեմիայի «Ռադիոաստղագիտություն» գիտ. խորհրդի վարչության անդամ, Ռուսաստանի Աստղագիտական Միության անդամ, Հայաստանի և ԽՍՀՄ մրցանակների դափնեկիր, Անտենաների գծով IEE-URSI Միջազգային Մրցանակի դափնեկիր (Անգլիա), պրոֆեսոր Պարիս ՀԵՐՈՒՆԻՆ£ Վերջինիս բոլորանվեր գործունեությունը զգալի է անգամ նրա աշխատասենյակում տիրող մարդեցնող մթնոլորտից£ Գիտության ծաղկունքից դյութված, ժամանակը կարծես կանգ է առել այստեղ և չի կարողանում հաղթահարել հմայքը, որպեսզի շարունակի իր բնականոն ընթացքը£ Նորարարության անխոնջ հետևորդ մեր զրուցակիցը սկսեց նրանից, որ. - Մեր` Ռադիոֆիզիկայի ԳՀԻ¬ն բաղկացած է մի քանի ճյուղերից£ Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող ինստիտուտը, Զեյթուն թաղամասում տեղակայված փորձարարական գործարանը և Արագածի վրա` Արագածի գիտական կենտրոնը£ Այս հիմնարկները այնպիսի գործեր են անում, որպիսիք կատարելու դեպքում Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան և մնացածները շատ են հպարտանում£ Մեծ ալեհավաքներ (անտենաներ) ենք պատրաստում` տիեզերքը ուսումնասիրելու համար£ Մեր ինստիտուտը իմ արտոնագրերով կառուցել է նոր տիպի ռադիոօպտիկական աստղադիտակ£ Այն մի տասը հիմնական բնութագրերով, պարամետրերով գերազանցում է աշխարհի բոլոր մեծ անտենաներին£ Դրա առավելություն ներից մեկն այն է, որ այդ անտենան անշարժ է£ Դրա պատրաստումը միլիոնավոր դոլարներ, երկար ժամանակ և փորձված վարպետներ է պահանջել£ Անդամակցում եմ նաև միջազգային գիտական ռադիոմիությանը (URSI), որի որոշմամբ բոլոր երկրների մեծ ռադիոաստղադիտակները այսուհետ պետք է կառուցվեն Հերունու սխեմայով£ Այդ որոշումից հետո այստեղ եկան ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի, չին, ճապոնացի մասնագետները և մեկ շաբաթ Արագածի մեր կենտրոնում ուսումնասիրեցին անտենան, որը թույլ տվեց մեծ հայտնագործություն կատարել£ Էյնշտեյնի ժամանակից մինչ օրս գոյություն ունի մի տեսություն, թե ինչպես է տիեզերքը ստեղծվել. համարում են, որ եղել է ինչ-որ մի գունդ` բարձր էներգիայով լեցուն£ Հետո այդ գունդը պայթել է, ցրվել, և ստացվել է տիեզերքը£ Դա հիմարություն է£ Բոլոր հրեա աստղագետները պաշտպանում են այդ տեսությունը£ Մոտ 15 տարի առաջ էլ «մեծ պայթյուն»¬ի համար մի լրացուցիչ տեսություն են հնարել, թե իբր դրա մնացորդային հետևանքը մինչև հիմա կա տիեզերքում£ Այսինքն` տիեզերքի որ մասն էլ դիտես` կտեսնես պայթյունի մնացորդային ճառագայթը, որը, ըստ նրանց, հավասար է 2,7 կելվինի£ Այս տեսության համար երեք հրեա արդեն Նոբելյան մրցանակ են ստացել£ Իրենց անտենաներով, որոնց սեփական աղմուկը 20-30 կելվին է, երկար ժամանակ փնտրում էին, բայց չէին կարողանում ու չէին էլ կարողանալու գտնել 2,7 կելվինը£ Մեր անտենայի մակերեսը ճշգրիտ է, ճառագայթը շատ սուր է և սեփական աղմուկը ցածր է` 2,6 կելվին£ Եթե դա լիներ, մենք պետք է անպայման արձանագրեինք կամ գրանցեինք. 2,6 անտենայինը և գումարած իրենց մնացորդային 2,7¬ը, այսինքն` 5,3 պետք է ստանայինք£ Բայց տիեզերքում չկա ոչ մի 5,3 չափ. միայն մեր 2,6¬ն է£ Սա փորձով է հիմնավորված, որը ժխտելը շատ դժվար է£ Հիմա հրեաներն այս առումով դժվար կացության մեջ են հայտնվել£ Դեմ լինելով, նրանք չեն հիմնավորում իրենց առարկությունները£ Այդ մասին իմ հոդվածները տպագրվել են Պետերբուրգում, Աթենքում, Հայաստանում£ Նաև ամերիկյան ռադիո և էլեկտրաինժեներական համաշխարհային ինստիտուտի պաշտոնական պարբերականին էի ուղարկել այդ հոդվածը£ Երկարատև գրագրություն վարեցինք, բայց այդպես էլ չտպագրեցին նշված հոդվածը£ - Ի՞նչ է տիեզերքը` ըստ Ձեզ£ - Գալակտիկաներ£ Ամեն գալակտիկայում միլիոնավոր մոլորակներ կան, կյանք կա, քաղաքկրթություն կա£ Եվ մենք, ըստ երևույթին, առաջինը չենք£ Կա մեծ հաղորդագրություն տիեզերքի մասին£ Մենք գիտենք հազարավոր ուրիշ գալակտիկաներ, հատկապես մոտիկ գտնվողները, աստղերը£ Այս նույն անտենայով մինչ այդ արել էինք մի ուրիշ հայտնագործություն£ Կան աստղեր, որոնք արդեն տարեց են` սպառված էներգիայով, ճառագայթումով£ Սկզբից գունափոխվում են` սպիտակից, դեղինից դառնում են կարմիր£ Դրանք արդեն ուռած մեծ աստղեր են` «Կարմիր հսկաներ»: Եվ տեսություն կար աշխարհում, թե «Կարմիր հսկաներ»¬ի վրա մեծ բռնկումներ չեն լինում£ Մենք դիտում էինք մեկ այլ գալակտիկա, որը 6 միլիոն լուսատարի հեռու է մեզանից£ Բայց հանկարծ դրա ֆոնի վրա մեր անտենան ընդունեց մեծ ազդանշան, որը գերազանցում էր գալակտիկայի արձակածին£ Ենթադրեցինք, որ ինչ¬որ աստղ է բռնկվել մեր ճառագայթի ճանապարհին£ Աստղերի քարտագրացուցակը ուսումնասիրելով` տեսանք, որ «Երկվորյակներ»¬ի համաստեղությունում կա «Էտտա» աստղը, որը «Կարմիր հսկա» է£ Այդպիսով, ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքի, հայտնաբերեցինք, որ «Կարմիր հսկաներ»¬ի վրա նույնպես պայթյուններ են լինում£ Շատ երկար է աստղերի ապրելաժամանակը և դրանց մեծամասնությունը նոր չէ£ ¬ Լավ, այլմոլորակայինների գոյության, Երկիր մոլորակ գալու վարկածը այսօր արդեն բիզնեսի աղբյուր է դարձել£ Դուք այլամոլորակայինների գոյության և այցի առումով ինչ¬որ բան նշմարե՞լ եք, տրամաբանակա՞ն է այդ տեսակետը£ - Սկզբունքորեն` տեսականորեն դա հնարավոր է, բայց իրականում` շատ բարդ խնդիր է, որովհետև այդ ճանապարհորդության համար, օրինակ, մարդու կյանքը չի բավականաց նի£ ¬ Այսպիսի մի վարկած կա, թե, ի վերջո, երկիր մոլորակն էլ իր վախճանին է մոտենում£ Եվ մարդիկ կան, որ ավելի հաճախակիացող աղետները պայմանավորում են դրանով£ Որքանո՞վ եք դա բնական համարում£ ¬ Միլիարդավոր տարիներ կապրի Երկիրը` իր բնակչությամբ£ Չկա պատճառ, ուժ, որ վերացնի Երկիրը£ Սառույցները ժամանակ առ ժամանակ հալչում են. երկրագնդի պտտման առանցքը թեք է և ունի պրեցեսսիա (դեպի առաջ) կոչվող շարժում£ Դա տևում է 12.000 տարի£ 12.000 տարին մեկ, երբ պրեցեսսիայի առանցքը մոտենում է արևին, բևեռային մասը տաքանում է` բոլոր սառույցները հալչում են ու հանգեցնում համաշխարհային ջրհեղեղի£ Ամբողջ օվկիանոսների ջրի մեծ մասը ողողում է ցամաքները և գոլորշիանալուց հետո, անձրևի տեսքով նորից վայր թափվում£ Ջրհեղեղ եղել է, բայց մեծ հալոցքի և հորդառատ անձրևների արդյունքում համաշխարհային օվկիանոսը 2 մ¬ով է բարձրացել և Նոյյան տապանը չէր կարող Արարատի գագաթին հայտնվել: Այսինքն` մարդկությունը իսպառ վերանալ չէր կարող£ ¬ Իսկ ինչպիսի՞ն է Ձեր գիտական մտքի այսօրվա ուղղվածությունը, ի՞նչ է դա բերում մարդկությանը£ Արևին ընդառաջ ¬ Կան և° ուրիշ, և° նոր համակարգեր, որոնց վրա մենք աշխատում ենք£ Դրանցից են նոր տիպի հզոր արեգակնային էլեկտրակայանները£ Բոլոր երկրներում աշխատում են այդ ուղղությամբ, բայց նրանց ստացած էներգիան մի հիդրոկայանի արտադրածից էլ քիչ է£ Ամերիկացիները միլիարդներ են ծախսել և Կալիֆոռնիայում ջրով աշխատող արևի հսկա էլեկտրակայան են կառուցել, որի օգտակար գործողության գործակիցը 3 % է£ Իսկ մերն ուրիշ է£ Ես ունեմ 4 արտոնագիր (ընդհանրապես` դրանք 34¬ն են). 2¬ը` ռուսական, 2¬ը` հայկական, 2-ը` անգլիական£ Սա բոլորովին նոր տիպի կայան է, որի ՕԳԳ¬ն մոտ տասն անգամ ավելի բարձր է£ Կառույցը Արագածի մեր կենտրոնում ենք սկսել, բայց աշխատանք ներն ընդհատվել են արդեն. փող չկա£ Բոլորը գիտեն` վերևից ներքև£ Նույնիսկ Հրանտ Վարդանյանն էր ուզում ֆինանսավորել, բայց նրա միջոցները չէին բավարարի£ Մեր արդյունա բերողներն էլ գիտությունից շատ հեռու են£ Ոչ թե խոսել է պետք, այլ կոնկրետ գործել£ Ինստիստուտի նախկին բարձրակարգ մասնագետները բնակելի շենքերի վրա անտենաներ են տեղադրում, որ գոնե չնչին գումարներ վաստակեն£ Այդ շուկան այնքան մեծ է, որ եթե դրա 10 %-ն էլ բավարարես, պետք է օրական 3 հատ «Արև» պատրաստես, վաճառես£ Այդ դեպքում տարեկան օգուտը հավասար կլինի 3 միլիարդ դոլարի` Հայաստանի բյուջեից ավելին: Մոսկվայում Տելեբասկա ազգանվամբ մի միլիարդատեր պատվիրակություն էր ուղարկել` «Արև» նախագիծը գնելու£ Այս ինստիտուտն էլ պետք է իրենցը դառնար, հայ մասնագետներն էլ պետք է ծառայեին£ Ես ոչ միայն հիմնադրել եմ, այլ նաև կառուցել եմ այս ամենը` նկուղից մինչև տանիք, ընդհուպ կռունկավարություն եմ արել£ Բնականաբար, մերժեցի այդ առաջարկը£ Իմ ստեղծածը իմ ժողովրդինն է, դա մերն է, Հայաստանինը£ Ամերիկայից ևս մի ուրիշ հրեա միլիարդատեր` մեծ ապահովագրական ընկերության ղեկավարը, ինձ կես միլիարդ դոլար էր առաջարկում, որպեսզի ես Իսրայելում այդ անտենաները կառուցեմ£ Ես, իհարկե, նրան էլ մերժեցի£ Ես հայ եմ և մեր պետության շահերի համար եմ աշխատել ամբողջ կյանքում£ Թերևս այսօր անբացատրելի է մեր երկրի ղեկավարության կրավորական կեցվածքն այս խնդրին£ Չէ՞ որ սա մի քանի տեսանկյունից է հանրօգուտ. 1. Էներգետիկայի հումքը բացարձակապես անվճար է 2. Էկոլոգիապես մաքուր էներգիա. շրջակա միջավայրի աղտոտման նվազեցում 3. Դրա արտադրությունը գրեթե անսահմանափակ պահանջարկ ունի աշխարհում£ Մի՞թե այլազգի մեծահարուստներին իրենց հեռատեսությունը չէր մղում` տիրանալ հայ մտքի արգասիքի այս գյուտին£ Անհասկանալի է, թե ինչն է կաշկանդում մեզ` աջակցել երկրի էներգետիկ կախվածությունը նվազեցնող հրաշալի նախագծի կենսակոչմանը£ Մշտական պատճառաբանությունը ֆինանսների բացակայությունն է, բայց Նախագահի ելույթին Մոսկվայից արձագանքած հարուստ գործարար Սամվել Կարապետյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ցանկանում է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել և 50 միլիոն էլ ներդնել խորհրդանշական որևէ ծրագրի համար£ Այնպես որ, արեգակին պետք է հեռվից նայել, բայց նրա ջերմությունն օգտագործել տարին բոլոր£ Եվ հուսանք, որ պատկան մարմինները ջանք չեն խնայի` խիստ անհրաժեշտ` անավարտ մնացած նախագիծը իրականություն դարձնելու£ Իսկ աստղերի հետ խոսող Պարիս Հերունի գիտության տիտանի համար իր վաստակի ամենամեծ գնահատանքը ազգօգուտ, պետականաշահ հայտնագործությունները հանրությանն ի նպաստ ծառայեցնելն է£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ