Կիրականանա՞ Վանգայի կանխասացությունը


Բուլղարուհի գուշակը կանխատեսել է, որ 2010 թ. սկսվելու է 3-րդ համաշխարհային պատերազմը, Վրաստանը կորցնելու է անկախությունը, իսկ Ռուսաստանը դառնալու է «աշխարհի տիրակալ»: Ինտերնետում շատացել են մուտքերը` Վանգայի կանխասացությունների էջ: Ռուս-վրացական հակամարտությունից հետո շատերը սկսել են հավատալ, որ բուլղարուհու գուշակություններն սկսում են իրականանալ: 1980 թ. նա ասել էր. - Դարավերջին` 1999 կամ 2000 թ. օգոստոսին, Կուրսկը ջրի տակ է անցնելու, և ամբողջ աշխարհը ողբալու է նրա համար: Այն ժամանակ անհեթեթություն թվացող այս մարգարեությունը 20 տարի հետո սարսափելի իմաստ ձեռք բերեց. կործանվեց «Կուրսկ» ատոմային սուզանավը: 1989-ին Վանգան բացականչել էր. - Սարսա°փ, սարսա°փ: Ամերիկացի եղբայրներն ընկնելու են` մետաղյա թռչուններից կտցահարված: Գայլերը ոռնալու են թփերի միջից, և անմեղ արյուն է հոսելու գետի պես: 2001 թ. սեպտեմբերին ահաբեկիչների օդային հարձակման արդյունքում ավիրվեցին ԱՄՆ միջազգային առևտրակենտրոնի երկնաքերները, որոնց անվանում էին «երկվորյակ ներ» կամ «եղբայրներ»: Նրանց մեջ մխրճվեցին «մետաղյա թռչուն» ինքնաթիռները: Իսկ «սթափ» բառն, ի դեպ, անգլերեն հնչում է «Բուշ»: Ռուսաստանի մասին նրա գուշակությունը ձայնագրել է խորհրդային գրող Սիդորովը` 1979 թվականին. - Ամեն ինչ կհալչի` ինչպես սառույցը, միայն մի բան կմնա անձեռնմխելի` Վլադիմիրի փառքը, Ռուսաստանի փառքը: Չափից ավելի են զոհաբերությունները: Ոչ մեկը չի կարող կանգնեցնել Ռուսաստանին: Նա ամեն ինչ սրբում է իր ճանապարհից և ոչ միայն կպահպանվի, այլ կդառնա աշխարհի տիրակալ: Վրաստանը նույնպես հիշատակվել է Վանգայի կողմից: Պատմում են, որ այդ երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան այցելել է նրան ու հետաքրքրվել իրենց ապագայով. Վանգան պատասխանել է, որ Վրաստանի մասին ոչինչ ասել չի կարող, որովհետև ապագայում այդպիսի երկիր չի տեսնում: