Հարգելել ազգերի ինքնորոշումը


Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման եւ Պետդումայի Դաշնության Խորհուրդը, հաշվի առնելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, հարգելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կառավարությունների եւ ժողովուրդների ` իրենց երկրների անկախության ճանաչման դիմումները, քննարկեցին եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչեցին որպես անկախ պետություններ: Սա ոչ միայն ճշմարիտ պատմական որոշում էր, որում հարգվեցին իրենց պատմական տարածքներում անկախություն հռչակած բնիկ ազգերի իրավունքները, այլեւ` արժանի հակահարված էր Կոսովոն ` պատմական սերբական տարածքը բնիկներից խլելու եւ մահմեդական եկվորներին Արեւմուտքի կողմից նվիրաբերելու փաստին: Սա նաեւ արժանի հակահարված էր անարդարորեն այլոց տարածքները զավթած, պետություններ ու արհեստական ազգեր ստեղծած կառավարություններին, որոնք տարածքային անձեռնմխելիության իրավունքը մշտապես հակադրում էին ազգերի ինքնորոշման իրավունքին, հատկապես բնական ազգերի` իրենց պատմական տարածքներում ինքնորոշ վելու իրավունքին: Չնայած այն հանգամանքին, որ Հայ Արիական Միաբանությունը Արցախ-ԼՂՀ-ն (ազատագրված տարածքներով) համարում է Հայաստանի Հանրապետությանն այլեւս միավորված տարածք եւ անբաժան մաս, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության իշխանություններին դիմում ենք Արցախ-ԼՂՀ ինքնորոշման իրավունքը նույնպես հարգելու միջնորդությամբ: Դիմում ենք նաեւ աշխարհի ազատատենչ ազգերին ու երկրներին` ճանաչելու եւ սատարելու ՌԴ իշխանությունների որոշումը, ինչպես եւ` Արցախ-ԼՂՀ-ի արդեն իսկ ինքնորոշ ված իրավունքը: Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդներին` անկախության հռչակման առիթով եւ իր աջակցությունն է հայտնում նորանկախ երկրների իշխանություններին: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ