«ԲՈԼՈՐՍ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀՈՂԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»


- Ուշադիր կարդացի հարգարժան Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը: Համարում եմ կարեւոր հարցազրույց: Ես դա ընկալեցի խնդիրների կարգավորմանն ու թյուրըմբռնում ների հաղթահարմանը նպաստելու օրինակ բոլոր մակարդակներում: Հարգարժան Սարգսյանի հրավերի առնչությամբ կարող եմ ասել, որ ուսումնասիրությունները բազմակողմա նիորեն շարունակվում են: - Դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման առնչությամբ Հայաստանում կան պահանջ եւ ակնկալիքներ: Այս հարցում կարելի՞ է զարգացում ակնկալել: - Անկեղծորեն աջակցում եմ տարածաշրջանի խաղաղության համար վերջին շրջանում ցուցաբերվող ջանքերին: Կարծում եմ, որ կարեւոր է առիթների օգտագործումը: Մեր ցանկությունը հետեւյալն է` ուզում ենք մեր խնդիրները լուծել բոլոր հարեւանների հետ: Շատ մեծ նշանակություն ենք տալիս հիմնախնդիրների երկխոսության ճանապարհով կարգավորմանը: Մենք տարածաշրջանում խնդիր լուծող երկիր ենք, իսկ Կովկասում խիստ կարեւորում ենք խաղաղությունն ու կայունությունը: - Այդ դեպքում, ո՞րն է խնդիրների լուծմանը խանգարող հանգամանքը: - Հավատացած եմ, որ սառեցված հակամարտությունների, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկխոսության միջոցով եւ համարձակությամբ մեծապես կհանգստացնի եւ բարեկեցություն կպարգեւի տարածաշրջանի մարդկանց: Ես այս մասին Ղազախստանում` Աստանայի հանդիպմանը ասել էի նաեւ հարգարժան Սարգսյանին: Այս տարածաշրջանը մեր բոլորի տարածաշրջանն է: Բոլորս միեւնույն հողի զավակներն ենք: Պատմության մեջ տարիներ ի վեր թուրքերն ու հայերը միասին գոյակցել են այս հողում: Այն աստիճանի, որ օսմանցիները «հավատարիմ ազգ» հորջորջեցին հայերին, պետական կարեւոր պաշտոններում նշանակեցին նրանց: Ունեցել ենք դառը եւ քաղցր բազմաթիվ հուշեր: Ինչպես վերջին անգամ արտահայտվել էի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին նվիրված արարողությանը, մեր սրտով անցնում է օրերից մի օր տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունն այս նախագծերին: Հավատում եմ, որ մշակույթով եւ ավանդույթներով միմյանց շատ մոտ կանգնած տարածաշրջանի մարդիկ, որքան էլ էթնիկապես եւ կրոնով տարբերվեն, անվտանգ միջավայրի ստեղծման դեպքում հասնելու են ենթադրությունները գերազանցող կայունության եւ բարեկեցության մակարդակի: Ինչպես ասացի, ուշադիր հետեւում ենք զարգացումներին: «Ռադիկալ»