Կուբան պատրաստ է բանակցել


Ինչպես տեղեկացրել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը` ներկա պահին Հավանան Վաշինգտոնից ընդլայնված քննարկումների առաջարկի է սպասում£ Նախարարի կարծիքով այդպիսի փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և երկու երկրների ինքնիշխանության ճանաչման հենքի վրա£ Նախօրյակին միջազգային հանրությունը վերստին պահանջել է վերացնել Կուբայի դեմ Ամերիկայի կողմից շուրջ կես դար շարունակվող շրջափակումը£ ՄԱԿ¬ի գլխավոր ասամբլեան 18¬րդ անգամ անընդմեջ ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որում քննարկվում են Վաշինգտոնի տնտեսական, առևտրային ու ֆինանսական արգելքները Հավանայի նկատմամբ` 1962 թվականից£