Բրոնզաձույլ Պուտին` Շվարցենեգերին


Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի խնդրանքով` նրա անձնական հավաքածուի համար, պետերբուրգցի քանդակագործ Ալ. Չեռնոշչեկովը ռուս հերթական առաջնորդի հերթական քանդակն է կերտել£ Նախնական` պլաստիլինե տարբերակով այն արդեն պատրաստ է և մնում է ձուլորդների աշխատանքը£ Դեռևս 1991 թվականին բոդիբիլդինգի ֆեդերացիայի ներկայացուցիչները Չեռնոշչեկովի կերտած` Առնոլդի 40 սանտիմետրանոց քանդակը նվիրել էին իրեն` Շվարցենեգե րին£ Տերմինատորին այն, իհարկե, դուր է եկել. և այնքան, որ որոշել է քանդակների և գրաֆիկական աշխատանքների իր թանգարանում ԽՍՀՄ առաջնորդների ու նրանց հաջորդների դիմապատկերների «պանթեոն» ստեղծել£ Եվ Չեռնոշչեկովը իրականացնում է օվկիանոսից «արտահանել» նրա պատվերները` Լենին, Ստալին… հիմա հերթը Պուտինինն է£