Կանանց դեմքը հուշում է


Բրիտանիայի գիտնականները գտնում են, որ աղջկա դիմագծերով հնարավոր է որոշել նրա մայրական բնազդների ուժը, ու դրանից ելնելով` նաև նրա ապագա երեխաների քանակը (տեղեկացրել է The Times of India¬ն): Սենթ¬Էնդրյուսի համալսարանի հետազոտողները փորձարարությամբ պարզել են, որ որքան մեղմ ու կանացի դիմագծեր ունի կինը, այնքան ավելի շատ երեխաներ ունենալ է նա երազում: Ըստ փորձագետների` մեծ ընտանիքի մայրը սովորաբար ունենում է փոքր, թեթևակիորեն վեր ցցված քիթ, մեծ աչքեր և ուռուցիկ շուրթեր: Այս դիմագծերը հուշում են, որ իրենց տիրուհին ցանկանում է 4 և ավելի զավակներ ունենալ, որոնց համար ինքը լավագույն մայր կլինի: Սրա հակապատկեր արտաքինով աղջիկները սովորաբար բավարարվում են 1 երեխայով և առանձնապես չեն փայլում իրենց մայրական հատկանիշներով: - Որքան բարձր է էստրոգենի մակարդակը, այնքան մեծ է այդ կնոջ` շատ երեխաներ ունենալու ցանկութ յունը: Մենք զարմացել էինք, թե որքան արտահայտիչ էր այդ փոխկապակցվածությունը,¬ հետազոտությունների արդյունքները մեկնաբանել է համալսարանի լաբորատորիայի աշխատակցուհի Միրիամ Լո Սմիթը: