Գործն է անմահ, լա´վ իմացեք…


Անմահ լոռեցու այս խոսքերը նշանաբան են դարձել Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա ԹՈՒՆՅԱՆԻ համար: Նա հաճախ է կրկնում, որ լավ աշխատանքը վաղ թե ուշ գնահատվում է: Փորձառու տնօրենի տարիների անխոնջ աշխատանքը, անսահման նվիրումն ու կազմակերպչական փայլուն ունակությունները բազմիցս գնահատվել են պետական ատյանների կողմից` պատվոգրեր, հավաստագրեր, հուշամեդալներ, կոչումներ: Իսկ այս ուսումնական տարում տիկին Թունյանը արժանացավ «Հանրապետության լավագույն տնօրեն» բարձր կոչման: Հիրավի, ուրախալի է, երբ ըստ արժանվույն է գնահատվում բեղմնավոր աշխատանքը, անսահման նվիրումը: Ուրախալի է, երբ այդ բարձր կոչումը տրվում է իսկապես արժանավորին: Առավել ուրախալի է, երբ այդ արժանին մեր տնօրենն է ու գործընկերը, ում ամենօրյա եռանդուն ու հայրենանվեր գործունեության մասնակիցն ու ականատեսն ենք մենք: Տնօրենը, ով իր իմաստուն խորհուրդներով և լավ աշխատելու հորդորներով դարձել է աշխատասիրության, առաջընթացի և շարունակական ձգտումների խորհրդանիշ: Հպարտ ենք անչափ և փորձում ենք կիսել մեր ուրախությունը բոլոր նրանց հետ, ովքեր գիտեն իսկական ստեղծագործ աշխատանքը գնահատել և ուրախանալ նաև ուրիշների հաջողություններով: Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի տնօրենին` «Հանրապետության լավագույն տնօրեն» կոչմանն արժանանալու կապակցությամբ և մաղթում նորանոր բարձունքներ, բազում աշխատանքային նվաճումներ և կոչումներ: Ստեփանավանի ավագ դպրոցի ուսուցչական կոլեկտիվ