Սովորական զուգադիպությո՞ւն է:


Գուցե զուգադիպություն է, բայց ոչ` սովորական: Եղբայրը եղել է նույն մոտոցիկլով, որի վթարից զոհվել էր իր երկվորյակը: Ավելին, նրան ևս մահացու հարված էր հասցրել նույն տաքսին, որի ղեկին նույն վարորդն էր, իսկ մեքենայի մեջ` նույն ուղևորը: n Ամերիկացի նշանավոր արտիստ Չառլզ Կոգլենը վախճանվել էր 1899 թ. և հուղարկավորվել ոչ թե իր հայրենիքում, այլ Տեխասի նահանգի Հալվեստոն քաղաքում, որտեղ հյուրախաղերով հանդես էր գալիս նրա խումբը: Մեկ տարի անց ուժգին փոթորիկն ավերեց այդ քաղաքը, ոչնչացրեց մի քանի փողոց ու գերեզմանատներ: Փոթորիկը չշրջանցեց նաև Կոգլենի գերեզմանը, և արտիստին ամփոփող հերմետիկ դագաղն օվկիանոս նետեց: Դագաղն 9 տարի լող տվեց Ատլանտյան ջրերում, և 6000 կմ կտրել¬անցնելուց հետո հոսանքն այն հասցրեց Սուրբ Լավրենտիոսի Արքայազն Էդուարդի կղզի ու ափ նետեց հենց այն տան առջև, որտեղ ծնվել էր Կոգլենը: