Սև շան տեսիլը հայտնվում է մահից առաջ


Հատկապես բրիտանացիներին սարսափեցնում է սև շան ուրվականը (հաղորդել են Արտասովոր երևույթների թանգարանի մասնագետները): Հինավուրց լեգենդի համաձայն` այն մարդուն հայտնվում է մահից առաջ: Դիվային շան տեսիլքն առաջին անգամ հայտնվել է XVI դարում` Լոնդոնի Նյուգեյթի բանտում, և մարդիկ նրան տեսել են մահապատիժներից առաջ` փողոցներում, երբ դատական նիստեր էին ընթանում: Հին ձեռագրերում ասվել է, որ XII դարում, Հենրիխ 2¬րդի կառավարման ժամանակ Նյուգեյթ են նետել տեղացի կախարդին: Այն ժամանակներում դատապարտյալներին շատ խիստ պայմաններում էին պահում, և նրանք մշտապես տառապում էին սովից: Ու նրանցից ոմանք մարդակեր էին դարձել. նրանց շարքում էր և կախարդը: Երբ նրան սպանել ու կերել էին բանտակիցները, հայտնվել է սև շան ուրվականը, որը մահացու կծոտել է մարդասպաններին: Այդ ժամանակից դրան բազմիցս տեսել են բանտի պատերի ներսում ու շրջակայքում` Սեչն-Հաուսի մոտ: 1836 թ. գերմանական Վայնսբերգ քաղաքի կալանավորուհիներից մեկը` 39-ամյա Էլիզաբեթ Էսլինհերը, գանգատվել է, որ ամեն գիշեր իրեն այցելում է վիտմենտալցի կաթոլիկ հոգևորական Սենթոնի ոգին: Հանգուցյալն ասել է, որ կենդանության օրոք բազմաթիվ մեղքեր է գործել և կնոջը խնդրել է աղոթել իր համար: Այս դեպքով հետաքրքվել է անվանի գիտնական Յուլիուս Քերները, որն այդ ժամանակ նաև բանտի բժիշկն էր: 7 հոգուց բաղկացած հանձնաժողովի անդամների հետ նա 11 շաբաթ հսկել է այդ «վատ» բանտախուցը: Եվ նրանց հաջողվել է տեսնել ու լսել ձայնային ու տեսողական առեղծվածներ. անտես ինչ¬որ մեկի ոտնաձայնն են լսել և մարդկային ֆոսֆորափայլ աղոտ կերպարանքի ուրվականն են տեսել: Մարդիկ նաև ուրվականի ձայնն են լսել. ավելին` դրա հայտնվելուց դիակի սուր հոտ են զգացել: Իսկ երբ ոգին դիպել է որևէ մեկին` վերջինիս մաշկի վրա այրվածքներ են հայտնաբերվել: Այս ամենից բացի` ժամանակ առ ժամանակ բանտի շենքը ցնցվել է հզոր հարվածներից… (տեղեկատվությունը` yoki.ru¬ի): Պարզվում է` ռուսաստանյան կալանավայրերում նույնպես ինչ¬որ երևույթներ են նկատվել: Օրինակ, 1964 թ. տարօրինակ դեպք է տեղի ունեցել մորդովական ընդհանուր ռեժիմի ճամբարում պատժաժամկետն անցկացնող մի կրկնահան ցագործի հետ: Հաղթանդամ 3 քրհանցագործ ձեռնարկել էին փախչել բանտից: Գաղտնի սողանցք էին փորել փշալարերի տակ և սկսել էին պատրաստվել: Նշանակված ժամին հավաքվել են ճամբարի խոհանոցում (որտեղ գտնվում էր սողանցքը): Առաջին բանտարկյալն անցել է փշալարից այն կողմ, երկրորդը փորձել է սողանցքով անցնել, բայց ինչ¬որ ուժ կանգնեցրել է նրան: Նա շրջվել է իրենց 3¬րդ ընկերոջ կողմը, բայց սառել է տեղում: Նույն պահին 3¬րդ փախչողն էլ է ետ նայել ու տեսել է թրթռացող լույսով մի ամպ, որի միջից երևացել է կնոջ թափանցիկ դեմք: Ամպը մոտեցել է, և կնոջ ձայնը ասել է նրան. - Վերադարձիր բարաք, այլապես կսպանվես. ձեր դեմ թակարդ է լարված: Հրաման է տրվել ձեզ սպանել տեղում, եթե պարսպից այն կողմ անցնեք: Այս ասելուց հետո տեսիլքն անհետացել է: Թեև 2 ընկերներն արդեն փախել էին, 3¬րդը հիշել է տեսիլքի խոսքն ու որոշել է վերադառնալ բարաք: Նույն պահին կրակոցներ է լսել. երկու ընկերներն էլ սպանվել են: Հետո նա պարզել է, որ ընկերներից մեկն իրենց ծրագրի մասին պատմել է մտերիմներից մեկին, որն էլ «գործ տվող» է եղել: Մոսկովյան նշանավոր Բուտիրկայի հին մասնա շենքերում, իբր զնդանային մի խուց կա, ուր ապրում է Եկատերինա 2¬րդի ժամանակներից մի բանտարկյալի ուրվականը: Իսկ 1992 թ. «Մոսկովսկայա պրավդան»¬ն պատմել էր «Մոտրոսս կայա տիշինա» բանտում կատարվածի մասին: 1991 թ. դեկտեմբերին այդ հաստատության ղեկավարները խորհրդատվություն են խնդրել Արտասովոր երևույթների թանգարանից: Անակնկալ այդ համագործակցության պատճառը բանտարկյալների բողոքն էր: Նրանք պատմել էին, որ գիշերներն իրենք հստակ լսում են ինչ¬որ ձայներ, իսկ ոմանք նույնիսկ տեսել են ոչ պարզ ինչ¬որ կերպարանքներ: Ավելին, անհայտ այդ էակը նույնիսկ ճանկռել է հերթապահ շանը: Սակայն առեղծվածն այդպես էլ չի բացահայտվել, որովհետև թանգարանի մասնագետներն անհրաժեշտ են գտել անձամբ լինել տեղում և զրուցել կալանավորների հետ: Բայց նրանց դա չի թույլատրվել: