ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ` ստրկավաճառների ցուցակում


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն Իտալիո վարչապետի անունն ընդգրկել է այն անձանց մասին զեկույցում, ովքեր 2011 թ. ընթացքում մասնակցել են մարդկանց առևտրին: Անձամբ Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ ԱՄՆ¬ի կառավարության կազմած այդ սև ցուցակում յուրաքանչյուրի, այդ թվում և Բեռլուսկոնիի հայտնվելը հիմնավորվում է կոնկրետ փաստերով: Ամեն տարի նման փաստաթուղթ կազմվում է 180 երկրների, ինչպես նաև մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցների հիման վրա, իսկ զեկույցներն էլ հիմնավորվում են համանման քրեական գրոծերով և հետաքննություններով: Իտալիայի վարչապետին այսպիսի լուրջ մեղադրանքներ կայացվել էին այս տարեսկզբին` փետրվարին, երբ լուրեր տարածվեցին նրա ամառանոցում մերկապարուհիների ու պոռնիկների մասնակցությամբ զվարճանքների մասին: Ոստիկանության տեղեկություններով` 75-ամյա քաղգործիչը սեռական հարաբերություններ էր ունեցել անչափահաս (17 տարեկան) մարոկկոյի պարուհի Քարիմա Էլ¬Մահրուտի հետ: - Զեկույցը մանրամասներ է բացահայտել մարրոկացի դեռահասի սեքսուալ շահագործման մասին, որոնք հաստատում են, որ աղջիկը մարդկանց առևտրի զոհ է դարձել: Սիլվիո Բեռլուսկոնին նաև մեղադրվում է մանկական պոռնկության միջնորդության մեջ,¬ հրապարակում է փաստաթուղթը: Սեպտեմբերի կեսերին վարչապետի 8 մտերիմ ընկերները մեղադրվել են Բեռլուսկոնիի երեկույթներին մասնակից բարձրաստիճան քաղգործիչներին սիրո քրմուհիներ մատակարարելու համար: Իտալիայի խորհրդարանում Սիլվիոյի հակառակորդները ցասումով են արձագանքել մարդավաճառների ցուցակում նրա հայտնվելու փաստին: - Դա Իտալիայի հանդեպ հերթական անարգանքն է: Երկիրն իսկական ծաղրի առարկա է դարձել միջազգային քաղաքական բեմում` մեր վարչապետին շրջապատողների սեքս-սկանդալների շնորհիվ,¬ ասել է պատգամավորներից մեկը: Ենթադրվում է, որ նոյեմբերին Բեռլուսկոնին կկանգնի դատարանի առջև` անչափահասի հետ սեռական հարաբերության մեղադրանքով: Դե, իսկ պետական պաշտոնյան հերքում է բոլոր մեղադրանքները: