ՍՏՎԵՐՈՒՄ Է ՄՆԱՑԵԼ


«Հայկական էլցանցեր»-ում տեղի ունեցած խոշոր ֆինանսական չարաշահումների բացահայտումից հետո հավանական է, որ առաջիկայում ստուգումներ սկսվեն ևս մի հայ¬ռուսական ձեռնարկութ յունում` «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում: Այս կառույցը թեև վերջին տարիներին կանոնավորապես բողոքել է եկամուտների պակասից ու վնասով աշխատելու հայտարարությունների պատճառով մշտապես ստվերում է մնացել, սակայն ենթադրվում է, որ այստեղ նույնպես բացահայտվելիք մեքենայությունները ոչ պակաս տպավորիչ են լինելու: Մասնավորապես, կասկածներ կան, որ չարաշահում ների կծիկը քանդվելու դեպքում հետքերը տանելու են մինչև Մաքսային պետական կոմիտե: Ասում են` մաքսավորների հետ փոխգործակցության արդյունքում է Երկաթուղուն հաջողվում ամենատարբեր չինովնիկների ու մեծահարուստների բիզնեսների ծաղկմանը նպաստել` նրանց պատկանող ապրանքները սահմանված ժամկետներում և մաքսազերծման հարմար գներով հասցնելով Երևան: