ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ԵՆ


Գործարարներից շատերը սկսել են ձև անել, թե դեռևս տեղյակ չեն ապագա խորհրդարանն իրենցից մաքրելու ծրագրին: Ասում են, թե ժամանակ ձգելով` նրանք փորձելու են վերջին պահին այս կամ այն կուսակցության համամասնական ընտրացուցակ սողոսկել ու պատգամավորությունից հրաժարվելու կոչեր անողներին դարձյալ փաստի առաջ կանգնեցնել: Ոչ անհայտ «Լավանդայի Արայիկը», ով վերջերս է ՕԵԿ¬ական դարձել, առաջադրվելու իր որոշումը հիմնավորել փորձելով, հայտարարել է, թե «գործարարը մասնագիտություն է», ու այս տրամաբանությամբ կարող են բժիշկներին ու իրավաբաններին նույնպես արգելել օրենսդիր գործունեությամբ զբաղվել: Կասկածից վեր է, որ նման հայտարարություններ առաջիկայում էլի են հնչելու, ու օլիգարխասեր կուսակցություններին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, թե մեծահարուստները նման քաղուժերին արդեն այնքան գումար են տվել քարոզարշավի համար, որ կես ճանապարհից հետ կանգնել չեն կարողանում: Կուսակցություններն էլ գումարները վերադարձնելու մասին լսել անգամ չեն ցանկանում: