ՈՒՄԻ՞Ց Է ՊԱԿԱՍ


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` «Լիսկան», որոշել է գիտական ատենախոսություն պաշտպանել ու գիտությունների թեկնածու դառնալ: Հայտնի է միայն, որ նա վերջերս Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում հայցորդ է ձևակերպվել: Ինչ¬ինչ պատճառներով այդ մասին չի խոսում ու իր գիտական հակումներն առայժմ լրիվ գաղտնի է պահում նաև ինքը` Ս. Խաչատրյանը: Կապանցիները ու նույնիսկ նրանք, ովքեր վաղուց են ճանաչում «Լիսկային», հավաստիացնում են, որ իրենք տեղյակ չեն, թե երբ ու որ ԲՈՒՀ¬ն է ժամանակին ավարտել գիտության գրանիտը կրծել պատրաստվող պաշտոնյան: