ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է


Պաշտոնանկ արված նախկին ոստիկանապետի բուն և ոգևորված հայտարարությունները` ամեն ինչից ու բոլորից չափից դուրս գոհ ու շնորհակալ լինելու վերաբերյալ, նրա մերձավորների տարակուսանքն է առաջացրել: Նրանք Ալիկ Սերգեյիչին հորդորել են Մարգար Օհանյանի կամ Թամամի կողքին չհայտնվելու համար այդքան չոգևորվել կամ գոնե ուրախությունը զսպել, քանի որ զարգացում ները կարող են նաև անսպասելի ընթացք ստանալ: Մերձավորների խորհուրդը Ալիկ Սարգսյանը հավանաբար ընդունել է: Ամեն դեպքում, վերջին օրերին նա հրաժարվել է աջ ու ձախ գովեստի խոսքեր շռայլելու սովորույթից: