Միասեռական պաշտոնյաները


ԼԵՀԱՍՏԱՆԻ Սլուպսկեի քաղաքապետ ընտրված Ռոբերտ Բեդրոնը խոստովանել է (գուցեև պարծեցե՞լ է), որ ինքը գեյ է: 57,1% քվեներով նա ընտրվել է անցյալ կիրակի, իսկ 2011-ին Բեդրոնն առաջին համասեռամոլն էր, որ ընտրվել էր Սեյմի անդամ:

Լեհաստանը բավական պահպանողական երկիր է համարվում, որի բնակչության շուրջ 87 %-ը կաթոլիկներ են: Երևի Աստվածաշունչը լավ չեն ուսումնասիրել և ընտրել են իր ոչ ավանդականությունը չթաքցնող թեկնածուին: Իսկ իրավապաշտպանները ցնծագին ողջունել են նրանց այս ընտրությունը` դա համարելով երկրում տաբուների փլուզման նշան: Նրանց կարծիքով`

- Մարդիկ աստիճանաբար դադարում են հավատալ, որ գեյերն ու լեսբուհիները չարից են. կողմնորոշումն այլևս չի ստվերում մարդու հեղինակությունը (տեղեկացրել է NEWSru.coΗ-ը):

Ի դեպ, ԲԵՌԼԻՆՆ էլ ամբողջ 13 տարի կառավարել է նույնպես բացահայտ միասեռական Կլաուս Վովերայթը: Սրա որոշ արտահայտություններ թևավոր խոսք էին դարձել Գերմանիայում: 2001 թ. նախընտրական քարոզարշավում նա ասել էր`

- Ես գեյ եմ, ու դա լավ է:

Իսկ 2009-ին նա իր իսկ ղեկավարած Բեռլինը որակեց որպես «աղքատ, բայց սեքսուալ»:

Լատվիայում ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ դեսպան Իան Ֆրյուն նույնպես աճապարել է բարձրաձայնել, որ ինքը ոչ ավանդական սեռակողմնորոշված է (հաղորդել է Delfi պորտալը):

«Անկեղծ» այս խոստովանությունը օրեր առաջ նա հնչեցրել է Լատվիական ռադիո-4-ի եթերում: Նրանից առաջ ճիշտ նույնպիսի հայտարարությամբ հանդես էր եկել Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը` իր թվիթերյան էջում. Ֆրյուն էլ որոշել է աջակցել նրան: Սոսկ, աջակցե՞լ, որպեսզի իր այլասեռակիցը միայնակ չմնա, թեժ համախոհների բանակ հավաքագրել:

- Պիտի խոստովանեմ, որ ես ևս գեյ եմ: Ես դա չեմ թաքցնում. իմ ղեկավարությունը գիտե այդ մասին: Նախկինում` 30-40 տարի առաջ դժվար կլիներ բրիտանական ԱԳՆ-ում բացահայտորեն ասել իմ կողմնորոշման մասին: Իսկ հիմա բացարձակապես նորմալ է: Ես բաց եմ ապրում և մտածում եմ, որ իմ գործընկերներն ինձ հարգում են,- ասել է Ֆրյուն:

Մնում է պարզել, թե ինչ է հարգանք ասվածը` սրանց նմանների համար: Իսկ նմաններին «հարգող գործընկերներն» արդյո՞ք էդպիսիներին հատուկ չեն ուղարկում աշխարհի տարբեր ծայրեր` չարից զարկվածների շարքերը ստվարացնելու: Դրանց ինքնագովազդը` վկա: