«Աշխարհն առանց ցեղասպանությունների»


Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանի հրավերով ս.թ. դեկտեմբերի 8-10-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպական հրեական խորհրդարանի (ԵՀԽ) պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը` շուրջ քսան հոգի: Եվրոպական հրեական խորհրդարանը տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որում ներկայացված են Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների հրեական համայնքների 120 ներկայացուցիչներ (պատգամավորներ):

Նախատեսվում են երկու հանդիպումներ. «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով հանրային լսումներ ՀՀ ազգային ժողովում և Համաշխարհային հայկական կոնգրեսի Գլխավոր խորհրդի ու Եվրոպական հրեական խորհրդարանի ներկայացուցիչների համատեղ նիստը «Երկու սփյուռքյան կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրով: Ծրագրով նախատեսված են նաև այլ միջոցառումներ` պատվիրակության այցելություն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, հարգանքի տուրք Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրում, այց Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և այլն: