Վաստակում է` նվիրաբերելու համար


Էստրադայի հռչակավոր երգիչ Թոմ Ջոնսն անտարբեր չէ կարիքավոր հիվանդների հանդեպ: Եվ նրանց օգնելու համար նա Լոնդոնի փողոցներում համերգներ է տալիս: Վերջերս, ինչպես փողոցներում երգող երաժիշտ, նա հանպատրաստի համերգային շոու էր կազմակերպել հենց Թեմզայի ափին: Նրա հարյուրավոր երկրպագուներն, իհարկե, առատորեն վարձատրել են ուելսցի տաղանդավոր երգչին: Ոմանք նույնիսկ ձայնակցել են նրան: Ինչպես տեղեկացրել է The Sun-ը, արտասովոր այդ համերգի հասույթը նույնպես Թոմ Ջոնսը նվիրաբերելու է բարեգործությանը. այս անգամ` քաղցկեղով տառապող հիվանդներին: