Հուշարձան` պատմական կոշիկին


Իրաքում, իսկապես, փառաբանվեցին Ջորջ Բուշի վրա նետված կոշիկները: Եվ ահա Սադամ Հուսեյնի Տիկրիտ քաղաքում 3 մետրանոց բրոնզաձույլ հուշարձան է կանգնեցվել լրագրողի կոշիկի պատվին: Այն, ըստ իրաքցիների լավագույն նվեր է «հերոսին, որն օգնեց վերստին հպարտության զգացում ապրել»: Պատմական կոշկարձանը, որը նաև հեռուստալրագրող Մունտազեռա ազ-Զեյդիի սխրանքն է խորհրդանշում, կանգնեցվել է բարեգործական գումարներով և Նախագահ Սախա-ալ¬Յուբուրին պնդել է, որ կոթողը պետք է չքաղաքականացվի£ Վարդագույն թփուտը և սպիտակ պատվանդանի կողքին սաղարթախիտ ծառը այլ խորհրդանիշ էլ ունեն. դրանք խնամում են այն երեխաները, որոնց ծնողները 2003 թ. ամերիկացիների հարձակման զոհերն են£ 29-ամյա հեռուստալրագրողին, ինչպես հայտնի է, սպառնում է մինչև 15¬ամյա ազատազրկում` «արտասահմանցի պաշտոնատար անձի նկատմամբ թշնամական գործողություններ կատարելու» մեղադրանքով£ Մինչդեռ հայրենակիցները ալ-Զեյդիին ազգային հերոս են ճանաչել, և ավելի քան 100 փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել պաշտպանել նրան£ Հունվարի կեսերին վերջինս եղբոր միջոցով մի հաղորդագրություն է տարածել. - Ես ուզում եմ վերադառնալ իմ կյանքին, ընկերներիս և ընտանիքիս£ Ես հանցագործություն չեմ կատարել, այլ արտահայտել եմ իմ և բոլոր իրաքցիների կարծիքը£ Ի դեպ, սաոբցի մեծահարուստ Հասան Մահաֆան ցանկացել է պաշտամունք դարձած կոշիկը գնել 10 միլիոն դոլարով£ Գործը քննող դատավորը կոշիկներին ձեռք բերելու ցանկությունն այլ կերպ է արտահայտել. - Ես կնախընտրեի դրանք ունենալ որպես իրեղեն ապացույց£ Բայց քանի որ ազ-Զեյդին ամեն ինչ խոստովանել է, ու նաև կա տեսագրությունը, քննությունը կշարունակվի£