Նոր Շարժում` «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»


Տարբեր ազգերի մտավորականների ծննդավայրերում մշակութային հիշողության ձեռնարկներ իրականացնելու, հուշահամալիրներ, ուխտատեղիներ հիմնելու նպատակով հիմնադրված «Վստահություն» շարժման խորհրդաժողովը շարժման նախագահ ընտրեց Ռուբեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ -Ի՞նչն է գործող հասարակական կազմակերպությունների շարքը եւս մեկով համալրելու պատճառը, ի՞նչ հարցեր քննարկվեցին, ի՞նչ որոշվեց£ - Այսօրվա աշխարհում ժողովրդավարության թղթապանակներով են արդարացվում կամ դատապարտվում գույնզգույն պատերազմները, հեղափոխությունները, հեղաշրջումները, ազգերին ձայնի իրավունք տալու եւ այդ իրավունքից զրկելու սպառնալիքները£ Այսօր Ժողովրդավարությունն է ազատ ընտրությունների, հանդուրժողականության, խաղաղության, մշակութային մերձեցման անկյունաքարը, եւ խաղի հենց այս կանոններով է պայմանավորված, որ շարժման դիվանագիտական շեղբը դրված է վերջինիս բացարձակ արժեքներից մեկի` մշակութային մերձեցման վրա£ Հայաստանում եւ սփյուռքում մեր պատմական բնակավայրերի ու գործիչների անուններով հայրենատիրության նպատակներ հետապնդող բազմաթիվ կազմակերպություններ, հայրենակցական, մշակութային եւ այլ միություններ են գործում, որոնցից շատերն իրարից անկախ, իրարից անտեղյակ, երբեմն իրար հակասող գործողություններ, քայլեր են կատարում£ Հենց այս հարթությունում էլ շարժման նախաձեռնող խումբը որոշեց, որպեսզի գործունեության ոլորտ ընտրվի ազգերի` միմյանց մշակութային ժառանգությունը հարգելու եւ պահպանելու մշակույթի սերմանումը, տարածումը, իսկ դրա համար ավելի լավ ձեւ, քան միմյանց պետական տարածքներում մշակութային հիշողության ձեռնարկումներն են, գոնե մենք չենք տեսնում£ Այդ էր պատճառը, որ մենք որոշեցինք դիմել Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի իշխանություններին, Մինսկի խմբի անդամ երկրներին, համանախագահներին եւ միջազգային այլ կառույցներին ոչ միայն խոսքով, այլեւ գործով հաստատել հավատարմությունը միջազգային գործող օրենքներին: Եվ այդ շրջանակներում, որպես առաջին քայլ` աջակցել մեզ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ, ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ, ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդավայրերում մեր միջոցներով, աշխատուժով ու նյութերով ուխտատեղիներ, հուշահամալիրներ, տուն թանգարաններ հիմնելու գործում£ Եթե նույնանման առաջարկներ ու գաղափարներ ծնվեն մեր դրկից ազգերի մեջ, մենք պատրաստ ենք աջակցել նրանց£ Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների շարքը եւս մեկով համալրելուն, ասեմ, որ շարժման սկիզբը դրվել է դեռ 2004 թ., որն ավելի քան 5 տարի է, փորձում է մեր հարեւանների հետ հարաբերությունները տեղափոխել խաղաղ գոյակցության, ժողովրդավարության դաշտ£ Երբ «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» շարժման նախաձեռնող խումբը շրջանառության մեջ դրեց ձեզ ծանոթ ՈՒՂԵՐՁԸ, չկային ոչ Մայնդորֆյան հուշագիրը, ոչ Կովկասում կայունության պլատֆորմ կառուցելու առաջարկը£ Քչերի մտքով էր անցնում, որ Գյուլը կարող է գալ Երեւան, որ թուրք եւ հայ մտավորական շրջանակների միմյանց ընդառաջելու ցանկություններ ու կոչեր կլինեն, ավելին, Թուրքիայում հայալեզու կամ քրդալեզու հեռուստաալիքներ կհեռարձակվեն£ - Ինչ եք կարծում, ի՞նչ արձագանքներ կլինեն Ձեր նախաձեռնությանը Հայաստանում եւ հարեւան երկրներում£ - Հազարամյակների պատմությամբ վավերացված անհերքելի ճշմարտութուն է, որ ճակատամարտերը սկսվում են մարտադաշտում եւ ընդհատվում կամ ավարտվում են նահանջող կամ պարտվող կողմի թիկունքում£ Այսօր շատ է ասվում, որ մարտադաշտում հաղթելով` տեղեկատվական դաշտում տանուլ ենք տալիս, եւ շրջանցում ենք այն իրողությունը, որ ոչ մի զինվոր կամ հրամանատար չի ուզում պարտվել, նրանց պարտության է տանում թիկունքի թուլությունը եւ տարբեր կերպերով դրսեւորվող այլասերությունը£ Շարժման գործողությունների ասպարեզը, նպատակներն ու խնդիրը հայ զինվորի ու հրամանատարի, ազգի թիկունքն ամրացնելն է £ Մեզ հուսադրում է այն, որ ավելի քան 200 մտավորականներ են ստորագրել «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» շարժման ՈՒՂԵՐՁԸ£ Կարծում եմ` կլինեն դրական արձագանքներ, բայց շատ բան կախված է նաեւ մեր պետության քաղաքական ու դիվանագիտական գործիչներից£