Տղամարդկանց` 7, կանանց` մինչ& 4 տոկոսը


Համասեռամոլության երեւույթը բազմապատճառային է. լինում է և´ ի ծնե, և´ ձեռքբերովի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է սեռաախտաբան Վրեժ Շահրաման յանը` նշված երևույթը պայմանավորված է սխալ սեռական դաստիարակությամբ, իսկ գենային տեսության համաձայն` ի ծնե է լինում: - Սակայն երևի թե մեր հասարակությունն է այն մի փոքր ուռճացնում և դարձնում օրվա հրամայական, որովհետև մենք այս թեմային այսքան մեծ ուշադրություն չէինք հատկացնի, եթե չլինեին հասարակության կողմից ահազանգեր,- ասաց Վ. Շահրամանյանը` հավելելով, որ ամբողջ աշխարհում նման կողմնորոշում ունեն տղամարդկանց 7 տոկոսը, կանանց` մինչև 4 տոկոսը: Համասեռամոլներին հնարավոր է վերադարձնել ավանդական կողմնորոշման, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի իրենք ցանկութ յուն ունենան «բուժվելու». - Իրենք խնդիր չունեն մասնագետին դիմելու, եթե անգամ դիմում են, պատճառը հոգեբանական անհարմարավետության զգացողությունն է: Տարիներ շարունակ այդ կենսակերպով ապրած մարդուն չես կարող ասել, որ ինքը հիվանդ է և բուժման կարիք ունի: Վ. Շահրամանյանի խոսքով` չի կարելի տղա երեխային թույլ տալ, առավել ևս` խրախուսել, որ նա օգտագործի աղջկա հագուստներ, շպար և այլն: - Երեխան մինչև 7 տարեկանը սպունգի նման է` ամեն ինչ կլանում է, և հետագայում` դեռահաս տարիքում, այդ ամենն ինչ-որ կերպ արտահայտվում է,- փաստել է սեռաախտաբանը` նշելով, որ սխալ տեղեկացվածությունը ևս կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, առավել ևս այսօր, երբ հեռուստատեսությունը և ինտերնետը մատուցում են ոչ ճիշտ, անհասկանալի նշանակություն ունեցող տեղեկատվություն` պատկերների տեսքով: Բժշկության մեջ այս հարցի շուրջ միասնական կարծիք գոյություն չունի: Խնդրի առաջացումը տարբեր բժիշկների կողմից մեկնաբանվում է տարբեր կերպ` իբրև շրջապատող միջավայրի ազդեցությամբ, սխալ դաստիարակության, ժառանգականության և գեների հատուկ համադրության հետևանքով ի հայտ եկող երևույթ: