ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՄՈՐԸ


Զվարճալի դեպք է տեղի ունեցել Տաիլանդի գյուղերից մեկում: Հարսանիքի ժամանակ անսպասելիորեն անհետացել է հարսնացուի մայրը, ով ուղեկցում էր իր դստերը փեսացուի տուն: Մի քանի օրվա որոնումներից հետո վերջապես պարզվել է, որ հարսնացուին սիրահարված տղաներից մեկը որոշել է առևանգել իր սիրած աղջկան հենց փեսացուի տուն ուղևորվելու ճանապարհին: Երիտասարդը, սակայն, շփոթել ու առևանգել է նրա մորը, տարել իր տուն և պահանջել ամուսնական առագաստ մտնել: Անակնկալի եկած «զոքանչն» էլ հարկադրաբար կատարել է երիտասարդի պահանջը: Այս արարքի համար համայնքային դատարանը երիտասարդին դատապարտել է ճիպոտի տասը հարվածի, իսկ «զոքանչը» տուգանվել է 10 օրվա հարկադիր աշխատանքով` երիտասարդին գայթակղելու համար…