Հուշարձան` «Գործակալ 007»¬ին


«Գործակալ 007»¬ին, ավելի ստույգ` լեգենդար լրտեսի առաջին դերակատար Շոն Քոններիի անդրանիկ հուշարձանն աշխարհում կանգնեցվել է Տալլինում: Արտիստի բրոզնաձույլ կիսանդրին, որը կերտել է էստոնացի տաղանդավոր քանդակագործուհի Տիյու Կիրսիպուուն, տեղադրվել է շոտլանդական ակումբի («հՏՑՌ ԽսցոՌ») բակում: - Որքան ավելի է նա տարիքն առնում, այնքան ավելի հմայիչ է դառնում,¬ ասել է քանդակագործուհին, ով իր ու շատերի կուռքին հավերժացրել է հենց հասուն տարիքում: Արտիստի ծննդյան 80-ամյակի պատվին` հուշաքանդակը հանդիսավորությամբ բացել է Էստոնիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Պիտեր Քարտերը: Շոն Քոններիին նա անվանել է «սրբապատկեր, մեծ արտիստ, Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի պարծանք»: Ինքը` Քոններին, չի կարողացել Տալլին մեկնել` իր իսկ անդրանիկ հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու: Փոխարենը` երախտագիտությամբ լեցուն նամակ է ուղարկել` շնորհակալություն հայտնելով Էստոնիայի շոտլանդական ակումբի նախագահ Մարտա Խաամերային, ում նախաձեռնությամբ է կանգնեցվել կիսանդրին: - Չափազանց շոյված եմ Տալլինի շոտլանդական ակումբի որոշումից: Լավագույն մաղթանքներս` ակումբի անդամներին և բոլոր նրանց, ովքեր դա հնարավոր դարձրին,¬ նշված է նամակում: Դժվար չէ նկատել, որ թե´ ինքնատիպ այս ծրագրի հեղինակը, թե´ այն կյանքի կոչող քանդակագործը կանայք են: Ասել է թե` կանայք գիտեն մեծարել իրենց կուռքերին: