ՁՅԱՆ ՏԱԿ ԿՈՐԵԼ ԷՐ ԳՅՈՒՂԸ


Շվեյցարիայում տեղացած առատ ձյան հետևանքով ամբողջապես «անհետացել» է Բրոնշե գյուղը, որը գտնվում է ալպյան շրջանում: Բացի այն, որ փակվել էին գյուղ բերող ճանապարհները, բոլոր տներն էլ հայտնվել էին ձյան հաստ շերտի տակ: Բնակիչները, սակայն, անհանգստության նշաններ ցույց չէին տվել. նրանք բոլորն ապահովված էին սննդով և վառելիքով: Միակ դժգոհ մարդը եղել էր գյուղի քահանան, ով չորս օր ստիպված էր եղել անցկացնել փոքրիկ մատուռում և կատարել առավոտյան ու երեկոյան ժամերգությունները: Դուրս գալով եկեղեցուց` նա շտապել է տուն և կերել երեք հատ տապակած հավ: