11 ՄԻԼԻՈՆ` ԱՆՁՐԵՎԻ ՀԱՄԱՐ


Աբու Դաբիում արհեստական անձրև ստեղծելու փորձերը, որոնց վրա ծախսվել է 11 միլիոն դոլար, ավարտվել են հաջողությամբ: Weathertec կոչվող նախագիծը, որը ստեղծվել է շեյխերի պատվերով և ցանկությամբ, մեծ նվեր է դարձել էմիրության բնակիչների համար, որոնք մշտապես պայքարում էին շոգի ու երաշտի դեմ: Այս նախագիծը հենվում է իոնների արդյունավետ օգտագործման եղանակների վրա, որոնց շնորհիվ փորձասարքերում հավաքվում են լիցքավորված իոններ, որոնք էլ առաջացնում են անձրևաբեր ամպեր: Աբու Դաբիի էմիրության երկրորդ մեծ քաղաքում 2010 թվականի ընթացքում գիտնականները ստեղծել են 52 արհեստական անձրև, որոնք շատ նման լինելով բնական անձրևներին` նպաստել են երաշտի դեմ պայքարին: Այդ անձրևներն ուղեկցվել են կարկուտով, քամիներով և կայծակներով: