Սայաթ-Նովա 300


Մեկ տարուց լրանում է անմահ Սայաթ¬Նովայի ծննդյան 300-ամյակը: 2012 թ. մեծ բանաստեղծի ծննդյան 300-ամյակը մեծ շուքով անցկացնելու համար միությունն զբաղվում է 2010 թ. կեսերից: ¬ «Սայաթ¬Նովա» աշուղական համույթը համերգային մեծ ծրագիր է պատրաստում, թողարկվելու են Սայաթ¬Նովայի երգերի ամբողջական ու «Սայաթ¬Նովան աշուղների մեջ» ժողովածուները,¬ իր խոսքում նշեց «Սայաթ¬Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը: Անսամբլը նախատեսում է համերգային շրջագայություններով հանդես գալ Ջավախքում, Արցախում, Սփյուռքում: Թ. Պողոսյանը ցանկություն ունի գիտաժողովներ անցկացնել` նվիրված բանաստեղծի 300-ամյակին: Նա նույնիսկ որոշել է դիմել ՄԱԿ¬ին ու ՅՈՒՆԵՍԿՕ¬ին` առաջարկելով տարին հռչակել Սայաթ¬Նովայի տարի: Հուսանք, որ հավուր պատշաճի կյանքի կկոչվեն Թ. Պողոսյանի և մյուս մշակութային գործիչների ծրագրերը:

Շաքե ԱՂԱԲԵԼՅԱՆ