ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Կադրերի մոնտաժման գործընթացը դեռևս շարունակվում է Ըստ կինեմատոգրաֆիստների միության` «Հայաստանյան բարեփոխումների արդի փուլը» փաստավավերագրական ֆիլմի շատ կադրեր դեռևս վերամոնտաժման կարիքն ունեն: Ս. Սարգսյան¬Էրդողան «պարտիայի» վերլուծությունը Շախմատային «լեզվով» Դեռ դեբյուտում Էրդողանը խոշոր սխալներ թույլ տվեց, որից օգտվելով` ՀՀ նախագահը դիրքային առավելություն ստացավ` առանց որևէ դժվարության: (Միջազգային հանրությանը ի տես դրվեց Թուրքիայի անկայուն ու անսկզբունքային գործընկեր լինելու պարագան): Այնուհետև նա ձեռք բերեց «նյութական» առավելություն (ՌԴ¬ի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելով): Հետո քայլ առ քայլ մեծացնելով դիրքային առավելությունը, արդեն այս ամիս, անցավ սրընթաց գրոհի` մի քանի անգամ շախ հայտարարելով մրցակցի արքային և խաղը տեղափոխելով Էնդշպիլ: Էրդողանը, որքան էլ փորձի ձգձգել պարտիան, հայտնվելու է մատային ցանցի մեջ (քանզի սահմանների բացման և ցեղասպանության ճանաչման հարցերում Արևմուտքը ուժեղացնելու է ճնշումները): Շղթայական ռեակցիայի սկզբունքով Կադրային փոփոխությունները լայնածավալ բնույթ ստացան, որովհետև պարզվեց, որ յուրաքանչյուր «խոտանված» կադրի «պոչի» տակ թաքնված էր մեկ այլ կադրի գլուխ: Կադրային ռեֆորմի մեկ այլ պատճառ Ուռուցքաբանության ախտորոշիչ կենտրոնի տվյալներով` իշխանական բուրգի միջնամասում առաջացած չարորակ գոյացությունները մեթաստազներ էին տվել ինչպես դեպի «վերև», այնպես էլ` «ներքև»: Սակայն հասարակությունը տեղյակ է միայն «վերնամասում» կատարվող «վիրահատություններից»: Թուրքիան իր դեմքը տեսնում է ծուռ հայելիների մեջ Թուրքիայի ղեկավարը գլխիվայր է ներկայացնում իրականությունը` ասելով, որ իր երկիրը ունի միայն բարեկամներ և պոտենցիալ բարեկամներ: Այսօր արդեն իսկ նշմարվում է, որ Թուրքիան ունի թշնամիներ և պոտենցիալ թշնամիներ: Այդ պոտենցիան կրում են թե´ ԱՄՆ¬ն ու Ռուսաստանը, թե´ Եվրամիությունը: Կոկորդիլոսի արցունքներով Արևմուտքի գութը չես շարժի Մ. Սահակաշվիլու բնութագրմամբ` Ռուսաստանը Վրաստանին կուլ տալ ցանկացող կոկորդիլոս է: Բայց Հայաստանի համար բարի ու անշառ կոկորդիլոս Գենան է: Սակայն ճիշտ կլիներ, որ Միխեիլն, ի ցույց Արևմուտքի` կոկորդիլոսի արցունքներ չթափեր: Դոնքիշոտ են ձևանում Աչքներս լույս, նոր կուսակցություն ունենք: Անունը` «ՇՐՋադարձ»: Գլխավոր նպատակը ժողովրդի մենթալիտետը «ՇՐՋելն» է: Ցանկություն, որն իրագործելու փորձ անելիս, տարիներ շարունակ «ՇՐՋվել» ու վթարվել են բոլոր իշխանությունները: Մի խոսքով դոնքիշոտություն, որի արդյունքում ստացվելու է ոչ թե ՇՐՋադարձ, այլ դարձ ի ՇՐՋանս յուր: Կուսակցաստեղծները, բնականաբար, խաղում են դոնքիշոտություն, իսկ գաղտնի առաքելությունը շուտով ջրի երես կելնի: Առայժմ անծանոթ «տՐՏՊցՍՑ » «Շրջադարձ» կուսակցության ղեկավար Սիմոն Ղոնաղչյանի «պարզաբանումներից» հետո, առաջին միտքը, որ կարող է ծագել նորմալ մարդու ուղեղում, հետևյալն է. կուսակցության անվանումը սխալ է ընտրված, այն պետք է լիներ «ծպ ՐօոՈ, վպ ՎяրՏ»: Ծայրահեղ դեպքում` ՐօոՏՎяրվօռ ՒՈՐՔ: ՎՐԱՍՏԱՆ Հա´ց, հա´ց` մի¬մի պարկ ալյուր - Լեյբորիստական կուսակցությունը կոչ է անում Վրաստանի նախագահին` կառավարական հիմնադրամից միջոցներ հատկացնել և ալյուր բաժանել սովի եզրին գտնվող երկրի բնակչությանը` յուրաքանչյուրին մեկ պարկ,- ասել է Լեյբորիստական կուսակցության ղեկավար Կիրտաձեն` հավելելով, որ հասարակությունը սոցիալական պայթյունի եզրին է: Լեյբորիստները կոչ են արել Սահակաշվիլիին` «դուրս գալ իր վիրտուալ աշխարհից և տեսնել սովահար ժողովրդին ու չքավոր Վրաստանը»: Ի դեպ` երկրում գնաճը կազմում է 11,2 տոկոս: Ըստ պաշտոնական տվյալների` մոտավորապես 2 մլն քաղաքացիներ աղքատության եզրին են: Աղետալիորեն աճում են սննդամթերքի գները: Ամենածանր վիճակում հայտնվել են հատկապես գյուղաբնակներն ու լեռնային շրջանները: Հետևողական չեն - Տնտեսական մարտահրավերների պայմաններում, որոնց առջև հայտնվել է նաև Վրաստանը, վրացական իշխանությունների տնտեսական քաղաքականությունը պրոֆեսիոնալ և հետևողական բնույթ չի կրում,- հայտարարել է Վրաց խորհրդարանի երբեմնի խոսնակ, «Ժողովրդավարական շարժում. Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նրա համոզմամբ` եթե երկրի պետական քաղաքականության մեջ որակական լուրջ փոփոխություններ չկատարվեն, Վրաստանը տարածաշրջանում իր տեղը վերադարձ նելու ոչ մի հնարավորություն չի ունենա: - Անձնական զրույցներում բոլորն էլ խոստովանում են, որ այսօրվա ռեժիմի պայմաններում գործնականում անհնարին է լուծել նաև երկրի տարածքային ամբողջականութ յան վերականգնման հիմնախնդիրը,- հայտարարել է Բուրջանաձեն:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ