Հեյդարօղլին հաստա´տ Հիտլերի օրն է ընկնելու…


«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց սկզբունքային նշանակության մի քանի շեշտադրում. 1-ին` շատ վատ է, որ վերջին 1,5-2 տարում ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները դարձել են սովորական: - Երբ ղեկավարը և ընդհանրապես մարդը ինչ-որ խնդրի մասին խոսում է շատ երկար և համոզված,-ասաց ՀՀ նախագահը,- մի պահ ինքն էլ է հավատում իր խոսքերի ճշմարտացիությանը… Այսինքն, սեփական սուտը նույնիսկ իրեն է մոլորեցնում. նա կորցնում է իրականության զգացումը, դառնում է անմեղսունակ և հիմարությունների հակվածություն է ցուցաբերում: 2-րդ` «Ես վստահ եմ,- ընդգծեց Ս. Սարգսյանը,- որ հակամարտության կարգավորման միակ տարբերակը խաղաղ բանակցություններն են: Իսկ միակ ճանապարհը` Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը, կամ էլ 1991-ին Խորհրդային Միության օրենսդրությանը համապատասխան անցկացված հանրաքվեի արդյունքների ճանաչումը… Ես նոր բան չեմ ասում, դրանք կան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից մշակված 2007-ի Մադրիդյան սկզբունքներում…»: Բաքվի արձագանքները չուշացան: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման վարչության պետ Էլնուր Ասլանովը, ակնհայտորեն արտահայտելով սեփական երկրի ղեկավարության տեսակետները, հայտարարել է, թե Ղարաբաղում «1991-ի դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվի, քանի որ (իբր¬Ռ. Հ.) դրա անցկացումը ինքնակամ ու անօրինական էր և ընթացել է ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային նորմերի խախտմամբ»: ԽՍՀՄ օրենսդրության կամ միջազգային նորմերի ո՞ր կետն է խախտվել` Ասլանովը, բնականաբար, չի մատնանշում: Կամ, ի՞նչ է նշանակում «ղարաբաղյան հանրաքվեն անցկացվել է ինքնակամ» արտահայտությունը: Արցախցիներն անկախության հանրաքվե անելու համար ու՞մ թույլտվությունը պիտի խնդրեին, եթե գոյություն ուներ «ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին» օրենքը, որը թույլ էր տալիս Միութենական Հանրապետության կազմում գտնվող ինքնավար կազմավորումներին (տվյալ դեպքում` այն ժամանակվա Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզին)` սեփական հանրաքվեով ինքնուրույնաբար որոշելու սեփական ճակատագիրը: Այսինքն, ինքնուրույնաբար վճռելու` թե ԽՍՀՄ-ից դուրս եկող միութենական հանրապետության հետ միասին ինքն է՞լ է դուրս գալիս, թե՞ մնում է ԽՍՀՄ կազմում` դուրս գալով ԽՍՀՄ-ից հեռացող հանրապետության կազմից: Այս դեպքում «ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին» օրենքի տառն ու ոգին պահպանվել է, միջազգային նորմերից ոչ մեկը չի ոտնահարվել: Իսկ քանի որ այն ժամանակ ԽՍՀՄ-ը դեռևս միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ էր, ապա նրա օրենքից բխող գործողությունները հակաօրինական համարվել չէին կարող ո´չ այն ժամանակ, ո´չ հիմա: Սա այնքա˜ն պարզ ճշմարտություն է, որ միայն ադրբեջանցի´ պիտի լինել` այս պարզ ճշմարտությունը գլխի մեջ չտեղավորելու համար: Իրո՞ք բութ են, թե՞ բութ են ձևանում: Մեր հոգսը չէ: Մեր դատն արդար է: Մենք Հայաստանի նախագահի շուրթերով պահանջում ենք ճանաչել Արցախի 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները: Հակառակ պարագայում` պահանջում ենք ինքնորոշման նոր հանրաքվե` այս անգամ 2007-ի նոյեմբերին մշակված «Մադրիդյան սկզբունքնե րի» պահանջներից ելնելով: Արի ու տես` դրան էլ համաձայն չեն: Նույն Էլնուր Ասլանովը հունվարի 27-ին հայտարարել է. - Ինքնորոշումը, որը տանում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելուն, հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքին և հետևաբար` Մադրիդյան սկզբունքներին…Դրանցում և´ տարածքային ամբողջականությունն է, որի շրջանակներում ինքնորոշվելու հնարավորություն կա, և´ ինքնորոշում, որը չպետք է հակասի տարածքային ամբողջականությանը: Կեղծի´ք է, Մադրիդյան սկզբունքների կամայական մեկնաբանություն: Այնտեղ խոսք չկա «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու նախապայմա նով» հանրաքվե անելու մասին: Որևէ պետության կազմում այս կամ այն պատճառով գտնվող ազգային կամ կրոնական փոքրամասնության ինքնորոշման հանրաքվեն չի կարող տվյալ պետության հանրաքվեից առաջ եղած տարածքային ամբողջականությունը պահպանելու նախապայմանով կայանալ: Ինքնորոշման հանրաքվեն ֆարս չէ´: Դրա արդյունքներով տվյալ պետության տարածքը կարող է նաև… փոփոխվել: Ինչպես եղավ Սերբիայի կամ Սուդանի պարագայում: Կոսովոյի ալբանացիները կամ Հարավային Սուդանի քրիստոնյաները հանրաքվեով որոշեցին դուրս գալ Սերբիայի և Սուդանի կազմերից, ինչը փոփոխեց այդ պետությունների նախահանրաքվեական տարածքները: Եվ միջազգային հանրությունը ճանաչեց դրա օրինականությունը: Ադրբեջանն ինչո՞ւ պիտի բացառություն լինի: 3-րդ` Սերժ Սարգսյանը խոսում է խաղաղությունը պահպանելու, ռազմական հռետորաբանությանը, պատերազմով անվերջ սպառնալու հոխորտանքներին վերջ տալու մասին, իսկ Բաքվի էֆենդիները շարունակում են բարբաջել, թե «որպեսզի բանը չհասնի նոր պատերազմի` անհրաժեշտ է հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և հարակից 7 շրջաններից»: Ի՞նչ «հայկական զորքեր»: Ղարաբաղում անդեմ ու անհասցե «հայկական զորքեր» չկան, կան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական Բանակի զորամասեր: Այդ զորամասերն իրենք իրենց հողից ո՞ւր և ինչո՞ւ պիտի «դուրս բերվեն»: Իսկ եթե ադրբեջանցիների ակնկալած 7 շրջաններն առանց կրակոցի վերադարձվեն, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտին քանդվի, արցախահայության անվտանգության հարցերն ո՞վ և ինչպե՞ս պիտի երաշխավորի: 4-րդ` խնդրո առարկա հարցազրույցում Սերժ Սարգսյանը հստակորեն ասել է. - Ոչ ոք չի ժխտում, որ կան տարածքներ, որոնք եղել են Ադրբեջանի կազմում, իսկ այս պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության ներքո: Բայց դա ռազմական գործողությունների արդյունքն է, իսկ պատերազմը ղարաբաղցիները չեն սկսել… Եվ իսկապես, Ադրբեջանն ինքը ագրեսիա է սկսել Ղարաբաղի դեմ, իր իսկ սանձազերծած պատերազմում ջախջախվել է, տարածքային կորուստներ կրել: Իսկ հիմա աշխարհով մեկ աղաղակում է, թե թող Ղարաբաղը վերադարձնի այն ամենը, ինչ եղել է մինչև պատերազմը, որից հետո նոր կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին: - Այդպես չի լինում,- պնդում է Սերժ Սարգսյանը` փաստելով, որ ադրբեջանածին այդ պահանջը նույնպես անհեթեթություն է: Ղարաբաղն ի՞նչ և ինչու՞ պիտի վերադարձնի, եթե դրա դիմաց ոչինչ չի ստանալու, և Ադրբեջանն անգամ չի հարգելու նոր հանրաքվեի միջոցով Ադրբեջանի կազմից դուրս գալու արցախահայության իրավունքը: Բանակցային գործընթացի մեխը սա´ է: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակ իր էշն է քշում` անվերջ սպառնալով նոր պատերազմով: Վախեցող չկա: ՀՀ նախագահը հիշեցրել է, որ 90-ականների սկզբներին էլ ադրբեջանցիները հոխորտում էին, թե մի քանի օրից Ստեփանակերտում թեյ կխմեն, Սևանա լճում լող կտան: Հասա՞ն իրենց ուզածին: Մինչև հիմա դռնեդուռ ընկած ողբ են կապում, թե ամա˜ն, հասեք, մեզ այս «ագրեսոր» հայերից ազատեք…Դերենիկ Դեմիրճյանի անմահ «Քաջ Նազարի» մեջ Սարսաղստանի զոռբաները բողոքում են հեքիաթի հերոսին. - Գերի ենք, Նազար ախպեր, մեր հարևանների ձեռքին կրակն ենք ընկել…Չեն ուզում իրանց հողերը մեզ տան, մեզ կերել են… - Ո՞նց թե իրանց հողերը ձեզ չեն տալիս,- հոխորտում է սա,- ես Նազարն ըլնեմ, ու ականջս էդպես բան լսի՞…Գնացեք, վայելեցեք, բաշխեցի… Ի դժբախտություն ադրբեջանցիների` այժմ աշխարհում չկա որևէ նոր Քաջ Նազար, որ այդ կերպ պատասխանի: Աշխարհը կարծես թե փոխվում է կամ արդե´ն փոխվել է: Ադրբեջանն իր անվերջ նվնվոցով կամ պատերազմական հոխորտանքներով բոլորին ուղղակի զզվեցրել է: Արժի՞ բանի տեղ դնել քոթակ կերած շան ժանիքների կրճտոցը կամ ուշադրություն դարձնել վնգստոցին: Քանի մենք ուժեղ ենք` պատերազմ չի լինի: Հաղթանակի հույս ունենային` վաղուց էին նոր արկածախնդրության դիմել: Բացի այդ, իսկապես լրջորեն պատերազմի նախապատրաստվողը երբեք այդ մասին բարձրաձայն չի հայտարարում: Հակառակը, մեղր ու շաքար է ծորացնում շուրթերից, խոսում է իր խաղաղասիրությունից: Ինչպես անում էր, օրինակ, Ադոլֆ Հիտլերը` հերթական ագրեսիայի զոհերի զգոնութ յունը բթացնելու համար: Միգուցե Իլհամ հեյդարօղլին իրեն նորօրյա «ֆյուրե՞ր» է երևակայում: Բա ինչու՞ նրանից գոնե իր իրական մտադրությունները թաքցնել չի սովորել: Եթե խելքը գլուխը չհավաքի` ի վերջո Հիտլերի օրն է ընկնելու… Հաստա´տ:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ