Նոստրադամուսը գուշակում էր, իսկ WikiIeaks¬ը` փաստում է


Եգիպտոսի ընդդիմադիր կուսակցությունները շատ ավելի վաղուց էին նախապատրաստվում նախագահ Հոսնի Մուբարակի վարչակարգի պաշտոնանկությանը. հավաստում է ՎիկիլԻկս կայքի հրապարակումը: Այդ ճեպագրում տեղեկացվում է, որ «Ապրիլի 6» ընդդիմադիր շարժման ակտիվիստներից մեկը (որի անունը չի նշվում) 2008 թ. ԱՄՆ¬ում մասնակցել է «Երիտասարդական շարժումների միավորումներ»-ի համագումարին, որտեղ էլ հանդիպել է այլ երկրների իր համախոհներին ու Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչներին և նրանց պատմել Եգիպտոսում ժողովրդավարական փոփոխությունների ծրագրերի մասին: «Ապրիլի 6» շարժման մասնակիցը պնդել է, թե` - Եգիպտոսի կառավարությունը երբեք նշանակալի բարեփոխումներ չի ձեռնարկի, այդ պատճառով էլ եգիպտոսցիներին անհրաժեշտ է գործող վարչակարգը փոխարինել խորհրդարանական ժողովրդավարությամբ: Նա հաղորդել է, թե իբր ընդդիմադիր որոշ կուսակցություններ ու շարժումներ ընդունել են չգրված մի ծրագիր` 2011¬ին անցում ժողովրդավարության` բանակի ու ոստիկանության աջակցությամբ: Նշվում է նաև, որ ամերիկացի դիվանագետները տեղեկատվություն չունեն այդ ծրագրի շուրջ ընդդիմության համաձայնության մասին: