Սկիզբն իսկ` ճամփաբաժան


ԴԻՑՈՒՔ, եթե հիմա ենք դիտարկում նախորդ տարվա ներքաղաքական զարգացումները, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ տեղի ունենալիք ընտրություններին նախապատրաստվելու առումով 2010¬ն ընդհանուր առմամբ հենց այնպես անցավ: Գործընթացներից ամենահետաքրքիրները մտաբերել փորձելիս ստիպված ենք կենտրոնա նալ, ասենք, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նկրտումների տարերային դրսևորումների վրա: Սակայն այսօր նույնպես անհայտ է, թե երկրորդ Նախագահն, ի վերջո, ի՞նչ ներկայացվածություն է ունենալու գալիք ընտրություններում: Փոխարենը, նախընտրական քարոզչության մեկնարկային շունչը (ընդ որում` տարեսկզբից ի վեր) ամենաանկան խատեսելի կողմից փչեց: Այսպես, Տիգրան Կարապետիչն իր գործն արեց, սակայն որքան էլ Ժողովրդական կուսակցության ղեկավարի դեպքում ամեն ինչ անդառնալիորեն անցյալում համարենք, ապա բոլոր դեպքերում ԱԼՄ¬ի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ըստ էության զարթնեցրին ընդդիմադիր դաշտը: Հայտնի է, որ երկու կուսակցություն ների անունները նմանեցնող Ժ տառն ու մի շարք այլ հին ու նոր հարցեր Ժառանգությանն ու Կարապետիչին մշտապես խանգարել են եթե ոչ փոխադարձ համակրանքի, ապա գոնե հարգանքի մասին մտածել: Ըստ էության, տուժածի կարգավիճակում հայտնված Կարապետիչին (ում գոնե այս շրջանում բոլորն են արտաքուստ կարեկցում) Ժառանգությունը նույնիսկ հիմա չի հանդուրժում: Գլխավոր ԱԼՄ¬ականն, իհարկե, իր ոճով իր ասելիքը դեռ կասի, սակայն խնդիրն այն է, որ առաջիկայում թեժանալիք մրցակցությունը խաղաղություն չի խոստանում ողջ ընդդիմադիր դաշտին ընդհանրապես: Ժ տառն ու մնացած այն ամենը, ինչը մինչև հիմա խանգարել է նշված ընդդիմադիրներին, առաջիկայում նույնպես իր գործն անելու է: Մանավանդ, որ այս ամսվա ուշագրավ իրադարձությունների շարքում ընդգրկվելու են նաև արդեն հայտարարված հանրահավաքները: Լավ գիտակցելով, որ պրոԱԼՄ-ական շարժումը ծավալուն գործընթացի չի կարող վերափոխվել, Կարապետիչի հերթական հանրահավաքը փետրվարի 28¬ին նշանակվեց: Սակայն միտինգ կազմակերպելու գործում բազմափորձ ու հմուտ ՀԱԿ¬ը բնականաբար չէր կարող այս ամենի հանդեպ անտարբեր գտնվել: Արդյունքում` Կոնգրեսն էլ փետրվարի 18¬ին ընտրազանգվածին հանդիպման հրավիրեց: Անշուշտ, այս ամենը դեռ միայն սկիզբն է, և հանրահավաքներն ու տարբեր քաղաքական միջոցառումները ողջ տարվա ընթացքում շարունակվելու են: Առավել հետաքրքրական է, որ բոլորին հնարավորինս ձանձրացրած արմատականները թարմացրել են ընտրազանգվածին մինչ այդ արհամարհած իրենց մոտեցումները: Մասնավորապես, ՀԱԿ¬ը հայտարարել է, թե պատրաստ է հնարավորն անել` այս շրջանում սոցիալական մոտիվներով բողոքող խմբերին աջակցելու ուղղությամբ: Ինչ խոսք, ՀԱԿ¬ի վերաբերմունքի վերանայումը տուժած բողոքավորներին հազիվ թե օգնի: ՀԱԿ¬ի օգուտն էլ շոշափելի չի լինի: Հաստա´տ` կարիքը չկա մանրամասնելու, թե դժգոհների հանդեպ ինչու Կոնգրեսը միանգամից այդչափ հոգատար դարձավ: Ուստիև մնում է ենթադրել, որ նախընտրական ակտիվությունը (անկախ` թե խոսքը ո՞ր քաղաքական ուժի մասին է) դեռ պետք է որոնումների շրջան հաղթահարի` անելիքները հնարավորինս կոնկրետացնելու հույսով: Իսկ գոնե ներքուստ` արմատականները պետք է գոհ լինեն, որ այդ ամենի համար ժամանակ դեռ ունեն: