Տաճարի քարերն ազնվացնող հեքիաթներ


Ստրիպտիզ չի էլ եղել Ռիթմիկ երաժշտության նախատակտերի ուժգնությամբ խլացված մանկապատանեկան հանդիսասրահի տարերահորդ աղմուկը վայրկենապես հանդարտվում է, երբ բեմառաջքի կարմրացոլք խավարամածում հստակ ուրվագծվում է տղաների խմբաշրջանում, ասես էքստազի մեջ, զգեստների բեռից ինքնաբուխ ազատվող մենապարուհու կերպարանքը£ Ասուպի նման մարում է մտապատրանք թվացող առաջին պատկերը «Վերջին ուսուցիչ» ներկայացման` հուսախաբ անելով զգայացունց ստրիպտիզ ակնկալողներին£ Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի այս անվրեպ հնարքով, այդուհանդերձ, անմիջապես ներգրավում Վարդգես Պետրոսյանի վիպակի թատերայնացման տարածքում£ 30-ամյա վաղեմության գեղարվեստական իրականությունը, նպատակասլաց բեմականացմամբ թոթափվելով պատմության գիրկն անցած կենսակմախքից, գայթակղում է դպրոցական առօրյայի արտասովոր, բայց և սեփական փորձից ծանոթ ու հարազատ բնութագրականությամբ£ Առաջին հայացքից չափազանց համեստ ու աղքատիկ տպավորություն թողած Լիլիթ Ստեփանյանի բեմանկարչությունը, սև ցածրադիր խորանարդիկների ու ավանգարդ ոճավորմամբ ստենդ-միջնորմների անվահենք տեղաշարժերով, շուտով մտնում է ակտիվ գործողության մեջ` դրվագային անցումներին սրընթաց տեմպ ապահովելով երաժշտական ձևավորմանը համադաշն£ Բոլորովին վերջերս թատերաշխարհ ոտք դրած նկարչուհին հավաստում է բեմադրության համահեղինակը դառնալու իր ունակությունների մասին` իրեն ընձեռված ռեալ հնարավորությունների ակնհայտորեն սեղմ վանդակում£ Բեմադրական խելամիտ ուղղորդմամբ արժանահավատ կենդանություն է ստանում դպրոցական կյանքը£ Հոգեհարազատ դառնում տարասերունդ հանդիսատեսին` առանց տարիքային սահմանափակման£ Մովսես Խորենացու անվան դպրոցում ավարտական քննությունների նախաշեմին կայծակի պես ճայթած «ստրիպտիզի» պրիզմայով բացահայտ ված ուսուցիչ-աշակերտ, ծնող¬զավակ, վերադաս-ենթակա փոխհարաբերություններում յուրաքանչյուրը ճանաչում է իր ուսուցչին, աշակերտին, ծնողին, զավակին, գործընկե րոջը…Հետևելով բեմական իրադարձությունների զարգացմանը` ներքին երկխոսություն ես ծավալում բեմադրիչի հետ` նրա գլխավոր ասելիքի շուրջ£ Դպրոցը, այո, ոչ միայն առարկայական գիտելիքներ պետք է տա մատաղ սերդին, այլև կյանքի ճանաչողության մարդացնող իմաստություն£ Հին ու նոր մանկավարժներից քանի¯¬քանիսն են գործնականում պահպանել այս անկյունաքարային երկմիասնությունը£ Յուրաքանչյուր աշակերտի միտքն ու հոգին միահավասար, համբերատար բարեգթությամբ կրթելով ու հղկելով` ազնվացրել ու գեղեցկացրել որպես Կյանքի տաճարը կանգուն պահող սրբատաշ քարեր£ Թրծել ու ամրաշաղախել տարիքային նրբին հոգեբանական համարժեք մեթոդներով£ Ինչպես, ասենք, «խենթերի ու ստահակների» X¬ի «բ» ոտք դրած գրականության նոր ուսուցիչը` Վահան Մամյանը£ Շուշան Ղազարյանի մաթեմատիկայի խստաբարո ուսուցչու հուն համարժեք քարսիրտ միագծությամբ որքա¯ն մանկապատանեկան հարցականներ են անպատասխան մնացել, նորափթիթ հեքիաթներ են խեղաթյուրվել, չկշռադատված արարքներ ճակատագրականի արժեք ստացել, անտեսվելով, չկանխվելով ժամանակին` արատների ու հանցանքների ծլարձակման պարարտ հող նախապատրաստել… Պահպանելով հումորախառն արձակի համն ու հոտը բեմականացման երկխոսություններում, արդիականացման միտումով շաղկապելով մերօրյա աղերսները` մասամբ խախտելով ամբողջականությունը, երիտասարդ բեմադրիչը ինչ¬ինչ նրբերանգների հավելմամբ կարողացել է Ժամանակի հատու բրիչով արտաքուստ անճանաչելի կերպ ընդունած ներկայիս կրթօջախների կենսոլորտում պահպանված ախտածին երևույթների նույն հարուցիչների առկայությունը շեշտադրել` անբուժելի մնացած մարդապիղծ «մանրէների» վնասազերծման հրատապության գիտակցության պարբերական ներարկմամբ£ Բեմապատումի հերոսների փոխհարաբերությունների առողջացման հուսադրող նախանշանները միմյանցից բխեցնելով` տաճարի քարերն ազնվացնող իր հեքիաթը հավատընծա իրատեսությամբ է հագեցնում£ «Ստրիպտիզային» իրարանցման անպատեհ պահին ուսուցչանոցում Մամյան-Արթուր Կարապետյանի հայտնվելով («Խենթե՞ր, վատ չէ£ Ստահա՞կ… չգիտեմ»), X¬ի «բ»¬ում առաջին կյանքի դասով աստիճանաբար հարություն է առնում Ուսուցչի բացառիկ կերպարը` կորչող տեսակ մեր բազմաբարդ ներկայում£ Ում բախտ է վիճակվել երբևէ, կյանքի տարբեր խաչմերուկներում, հանդիպել անսեթևեթ նվիրումով ու հոգեպարար ջերմությամբ ներաշխարհը հարստացնող ու մտահորիզոնն ընդարձակող առեղծվածային այդ էակին, նա երբեք չի կորցնի հեքիաթընկալումը£ Եթե նույնիսկ անկանխատեսելի հանգամանքներով դավաճանի ինքն իրեն, պոկվի տաճարից, անպայման ուժ կգտնի վարընձյուղելու լուսավոր հեքիաթներով մարդացած իր եսը£ Ստրիպտիզ չի էլ եղել£ Այսպես է ներկայացնում բեմադրիչը դպրոցում հախուռն իրարանցում առաջացրած միջադեպը իր տարբերակում£ Սովորական խենթ արարքի շուրջ բորբոքված պատմության սեփական մեկնաբանությամբ կրճատում է ժամանակների ու սերունդների միջև եղած տարածությունը, խորացնում փոխըմբռնումը: Վերջին ուսուցիչ չի լինում Ընդունված մանկավարժական հղկված ծովաքարային կաղապարներում չտեղավորվող մեթոդների կիրառման պատճառով դպրոցից դպրոց դեգերող Վահան Մամյանի անվստահ մուտքը X¬ի «բ» օրինաչափ ընդդիմություն է գտնում£ «Թուփաք լսե՞լ եք»` բացասական պատասխանի ակնկալությամբ հնչեցված հարցին սպառիչ բացատրությունից փոքր¬ինչ զգաստացած, պարն ու խայթոցները զսպած խենթուխելառները պարզապես ծլկում են դասարանից` Չարենցի բարձրաձայնված տողերի հետ մենակ թողնելով նորեկ դասղեկ ուսուցչին£ Արթուր Կարապետյանի հերոսը անչար ժպիտով է ընդունում նրանց մարտահրավերը£ Թվանշանի համար չգրված շարադրություններով, իր ապրածի հեքիաթային անկեղծ խոստովանություններով կարճ ժամանակում սրտակից հարազատության հավատ ներշնչում: Բեմի խորքում աղոտ լուսավորության ներքո իրարահաջորդ կենդանի վերապրումը անանուն շարադրությունների` աշակերտների և ուսուցչի հեռակա հոգևոր կապի առաջին խոսուն վկայությունն է£ Դիպուկ գտնված խոշոր վրձնահարված ներով երևակվում են յուրաքանչյուրի անձնական հատկանիշներն ու կյանքի հանգամանքները£ Ուսուցիչների ու աշակերտների որոշակի անհատականացմամբ ձևավորվում է նրանց հավաքական ընդհանրական կերպարը£ Այդուհանդերձ դերակատարները, դրվագային լուծումների նեղլիկ թվացող շրջանակներում կարողանում են կենսական հնչողութ յուն հաղորդել խաղացած դերերի տարատեսակ մարդկային նկարագրերին£ Ներկայացման համատեքստում տպավորվում են բոլորը£ «Հորս արև» մեն¬մի արտահայտությամբ պատկերացում ես կազմում Գրիգորի Հակոբյանի զվարճախոս Սմբատի ես¬ի մասին, որը խմբային և Գայանեի հետ ժամադրության տեսարաններում լրացվում է անբարդույթ անմիջականությամբ£ Իշխան Ղարիբյանի ամբարտավան կեցվածք ընդունած Արմենը` խենթերի խմբապետը, ներամփոփ հասունությամբ գերազանցելով դասընկերներին, մինչև վերջ հարազատ է մնում անաչառ դատախազի իր էությանը` դժվարությամբ, բայց հաստատուն համոզվելով խեղճուկրակի տպավորություն թողնող Մամյանի մարդկային-մանկավարժական բացառիկության մեջ£ Մարիամ Ղազանչյանի Մարի Մելիքյանը, կարծես ընդհանուր ժապավենի կադրից դուրս մնալով, հուզում է իր մոր ձախողված անձնական երջանկության վրեժխնդրության արժնապատիվ հաստատակամությամբ£ Ինքնահատուկ պատանեկան կրակով մարմնավորված հերոսուհին մնում է բեմական իրադարձությունների կենտրոնում` մի քանի դրվագում միայն երևալով£ Սամվել Դանիելյանի Վահանը` «փսլնքոտ Ռոմեոն», համակրելի է դառնում Մարիի նկատմամբ վեհերոտ սիրով, մտերիմ ընկերոջը` Արմենին ծեծկռտուքից հետո նույնիսկ հավատարիմ մնալու մեծահոգությամբ, իրենց ընտանեկան հարկի տակ սեղանի գլխավերևի թափուր մնալու տխրեցնող խոստովանությամբ£ Աշոտ ճշմարտախոսի մատնագրին ի պատասխան կազմակերպված ընկերական դատաստանում բոլոր տղաներն են հարգարժան առնականությամբ հավատ ներշնչում մեր վաղվա օրվա ազնվացման հանդեպ£ Ինքը` Կոնստանդին Կոզմանովը կարեկցանք է հարուցում որպես հոր կարիերիստա կան ձգտումների անմեղ զոհ£ Գոհար Կարապետյանի Լուսինեն հասակակից աղջիկներին համարժեքությամբ առանձնանում է մի պահ Մամյանի արտասանությունն հմայված ունկնդրելիս` տպավորվելով նոր սերնդի առողջ ներուժը հաստատող շարադրություն-խոստովանությամբ£ Տարիքային ու մարդկային ամենաբնութագրական գծերով ներկայացող Սրբուհի Դանիելյանի (Շուշան Ղազարյան) և Գոհար Անտոնյանի (Մարիետա Նազարյան) կերպարներում ևս կենդանանում են դպրոցական կյանքից ծանոթ ուսուցչուհիները£ Թամար Առաքելյանի Սոնա Միքայելյանը, լինելով ներփակ, գործընկերների և աշակերտների հետ շփումներում չի հաստատում գրական նախատիպին համարժեքությունը£ Անձնական երջանկություն չգտած պաշտոնաթող այս գեղեցկուհին` Մամյանի հոգևոր քույրը, ուշագրավ է դառնում սոսկ նրա հետ հոգևոր վերածննդի ի հայտ բերած նախանշաններով£ Առավելապես` տեքստային: «Մեղավորը», կարծում եմ, ներքին ապրումի հոգեբանական խաղի կանոններին տիրապետության պակասն է£ Առաջին իսկ բեմելից ուշադրության կենտրոնում են մնում Կարապետյանի Վահան Մամյանն ու Արա Մաթևոսյանի Սահակ Վանունին£ Աշխատելով հոգեբանական միապաղաղ հանդարտությամբ` Արթուր Կարապետյանը կենսահաստատ տիպականացման է հասցնում դոնքիշոտյան հատկանիշներով օժտված իր հերոսի կերպարը£ Տասներորդցինե րին զուգընթաց` առանձնակի խանդաղատանքով ես լցվում քո լավագույն ուսուցչին հիշեցնող նրա զուսպ ու հավասարակշռված հերոսի նկատմամբ£ Նուրբ հեգնանքով վարած երկխոսությունը երբեմնի դասընկերոջ` Ռուբեն Սաֆարյանի (Սամվել Օհանյան) հետ մանկությունից բերվող հարազատ իմաստներով է լրացնում Մամյանի բանաստեղծական ներաշխարհը£ Ուղղված լինելով հանդիսատեսին, աշակերտներին հասցեագրված մի քանի ելույթներին գումարվելով` Մամյան-Կարապետյանի զգուշորեն սթափեցնող մտքերը առավել ներգործուն ուժ են ձեռք բերում անբռունցք բարությամբ£ Ափսոսանք ես ապրում, որ մեր օրերում հանապազօր հոգևոր պահանջ դարձած մանկավարժի այս տիպը, ավաղ, թանգարանային արժեք է ստացել£ Բուռն ցանկություն ես ունենում Սոնայի հանդեպ նորածին զգացմունքի ամրապնդմամբ նրան ի վերջո երջանիկ տեսնելու£ Գունեղ կերպարայնությամբ, ցայտուն դիմախաղի արտահայտչականությամբ մարմնավորված Արա Մաթևոսյանի դպրոցի տնօրենը, կենսախինդ համոզչականությունը անխաթար պահպանելով ողջ ներկայացման ընթացքում, իրարամերժ մարդկային հատկանիշների օրգանական փոխներթափանցմամբ է մշտապես առանձնանում£ Երբևէ դասավանդած մաթեմատիկայից որպես կյանքի ուղեցույց միջին թվաբանականի գաղափարը որդեգրած տերթոդիկյան մանկավարժության նորօրյա այս հետնորդը իր կորամեջք ստորաքարշությամբ մերժելի է£ Բարդ իրավիճակներում շփոթահար, դպրոցի կյանքը կարգավորելու այլևս անկարող Վանունի-Մաթևոսյանը յուրովի նվիրված է, սակայն, իր գործին£ Հայրական ներողամտությամբ կմոռանար «տասն անհայտով հավասարում» դարձած նոր սերնդի աշակերտների հերթական չարաճճիությունը, եթե «վերևներում» չիմանային այդ մասին, եթե իր բարոյակամային, «-» և «+» նշանների միջև տարուբերվող, վեհերոտությունից ազատագրվել կարողանար£ Երբեմն նույնիսկ խղճահարություն է առաջացնում. երևի այդպես էլ չարժանանա վաստակավորի կոչման… Հանդիսատեսին չափազանց դուր է գալիս նրա բարբառաշեն աշխույժ զվարճախոսությունը` երբեմն նսեմացնելով այս տիպի իրական դերակատարությունը մատաղ սերնդի լիարյուն դաստիարակության թերարժեքության մեջ£ …Ամեն նոր սերունդ կյանքի ճանաչողության դասեր է ստանում ի°ր ուսուցիչներից£ Անմոռաց են մնում ծնողական հոգատարությամբ, մարդկային վսեմ հատկանիշներով և բարեկիրթ բանիմացությամբ նորափթիթ հոգիների քաոսը անսխալ թարգմանող ու լուսավորող մանկավարժները£ Բայց, միևնույն է, վերջին ուսուցիչ չի լինում£ Մարդն, իրոք, ողջ կյանքում սովորելու անհրաժեշտություն ունի£ Այլապես…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ