Կուբա` տարին 1 անգամ


Կոնգրեսի հավանությանն է արժանացել օրինագիծը, որը վերացնում է որոշակի սահմանափակումներ` Կուբայի առնչությամբ: Մասնավորապես` կուբայական ծագում ունեցող ամերիկացիները տարին 1 անգամ հնարավորություն ունեն այցելել հայրենիք: Եվ ոչ միայն նրանք. Կուբա մեկնելու թույլտվություն կստանան նաև Ազատության կղզուն պարենային ապրանքներ և բուժսարքեր մատակարարող գործարարները: Հիշեցնենք, որ ամերիկյան քաղաքացիների մուտքը Կուբա արգելվել էր 1966 թվականին, և այդ արգելքը շրջանցողներին սպառնում էր 10 տարի ազատազրկում ու խոշոր տուգանքներ: