Նրա խոսքը սթափության կոչ էր


Սասունիկ ԹՈՐՈՍՅԱՆԸ «Գիշերը» վիպակի համար վերջերս հետմահու արժանացավ Թեքեյան մշակութային միության մրցանակին: Չշտապեր` այսօր մեր կողքին կլիներ և բեղմնավոր իր գրչով կշարունակեր իր ապրած ժամանակի ընկալումները ներկայացնել: Եվ` այնքա¯ն դիպուկ, այնքա¯ն նրբանկատորեն. բայց` ոչ երբեք չարացած… Չշտապեր` այս օրերին նորից մեր շնորհավորանքներն էինք ուղղելու նրան` ծննդյան օրվա կապակցությամբ: Ավաղ, սակայն, շատ շտապեց արձակագիր, հրապարակախոս Սասունիկ ԹՈՐՈՍՅԱՆԸ` մեզ թողնելով քնարաշունչ իր վիպակները, պատմվածքները, ակնարկներն ու հրապարակախոսական պոռթկումները, որոնք բոլորն էլ ծնված էին Երկրի, մեր ժողովրդի Անցյալի ու Մարդու հանդեպ անկաշառ սիրուց: Ու այսօր էլ` տարիներ անց, այժմե- ական են մնում նրա մտահոգություն- ները` հրապարակախոսական ժանրով ձևակերպված: