Հայրենասիրության ջատագովը


Հրանտ Մաթևոսյանը դիպուկ էր նկատել` նա իր կյանքը երգ դարձրեց£ Նա միշտ խոսում էր ճշմարտությունից, արժանապատվությունից, մեր պատմության դասերից, հավատում էր, որ կլինեն լսողներ£ Գիտեր և ասում էր, որ ժողովուրդն իրեն լավ չի ճանաչում. «գիտեն մորուքով, ջղայնացած, քրտնած և դա է այսօրվա իմ կերպարը»£ Եվ մինչև կյանքի վերջը Վ. Սարգսյանը մնաց չճանաչված` անմնացորդ հայրենասերի իր կերպարով£ Տողերիս հեղինակը իրեն չի դասում նրա մտերմիկ շրջապատի մարդկանց շարքում, բայց անցել է որոշակի ճանապարհ, որն էլ իրավունք է տալիս խոսելու, գրելու առանձին դրվագների մասին£ Առաջին անգամ Վ. Սարգսյանի հետ հանդիպել եմ Արարատի ցեմենտի և շիֆերի կոմբինատում 1984 թ., որտեղ նա աշխատում էր և միաժամանակ կոմերիտական կազմակերպության քարտուղարն էր£ 1990 թ. հոկտեմբերին գրավոր դիմել էի` ինձ ընդգրկելու ԳԽ¬ի համապատասխան կառույցներում աշխատելու և իմ ծառայության փորձն ու զին. գիտելիքները ներդնելու Հայաստանի բանակաշինության գործընթացին: Խնդրանքս չմերժեց. եղել եմ Կառավարությանը կից Պաշտկոմի կադրերի բաժնի գլխավոր մասնագետ, ՊՆ կազմ-մոբիլիզացիոն բաժնի վարիչ, ՀՀ նախագահի Գլխավոր ռազմական տեսչությունում, ՊՆ ԲԶԲՀՈՒՀ¬ի պետի ուսման և գիտության գծով տեղակալ, կատարել նրա բազմաթիվ հանձնարարությունները, արդյունքները զեկուցել անձամբ և ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում£ Հիշում եմ հատկապես մի քանի դրվագներ, որոնք լավագույնս բնութագրում են նրան որպես բանակաշինության գործընթացի ջատագով£ n Զորամասերը ինքնակամ լքողների, դասալքության դեմ պայքարի կազմակերպման համար հաշվի էր առնում ԽՍՀՄ ԶՈՒ դրական փորձը և այդ կապակցությամբ ձգտում էր իմանալ ճշմարտությունը, զորամասերում ընդհանուր փոստային արկղի հարևանությամբ դրվում էր երկրորդ արկղը «Պաշտպանության նախարարին» նշումով և ինքն ուղիղ կապով տեղեկություններ էր ստանում անմիջապես զինծառայություններից£ Այդ նամակները միայն Վ. Սարգսյանին էին հասնում և արդյունքները դրական ազդեցություն ունեցան£ n Բանակաշինության սկզբնական տարիներին դեռ զինվորական հոսպիտալներ, պոլիկլինիկաներ չկային. հիվանդները բուժօգնություն էին ստանում շրջանային հիվանդանոցներում, այնտեղից կրկին զորամաս չէին վերադառնում, զորացրվում էին հիվանդության պատճառով, ծնողների համապատասխան միջնորդությամբ: Այդ «հիվանդությունը» թափ էր ստանում և տարածվում£ Ստուգումները ապացուցեցին, որ նշված իրադարձությունը ճշմարտություն է. անհրաժեշտ էր ձեռնարկել համապատասխան քայլեր, որոնք օգնեցին£ - Ստուգումների ժամանակ զորմասերում ձևականությունը շարունակվում էր£ Վ. Սարգսյանի թույլտվությամբ կատարվեցին հանկարծակի ստուգումներ, որոնց արդյունքում բացահայտվեցին, որ շտաբներում և ծառայություններում քիչ չեն անօրինական զինվորական մասնագիտության պաշտոն ունեցող զինծառայողներ (հրաձիգ, նռնականետ և այլն), որոնք պարապմունքներին և մարտական հերթապահությանը քիչ են մասնակցում կամ չեն մասնակցում£ n 1993 թ. աշնանն էր. մի զոհվածի մայր գալիս է ընդունելության, ընդունարանում Քեռին (Սենիկ Պողոսյանը¬Վ. Ս. օգնականը) հայտնում է և Վ. Սարգսյանը դուրս է գալիս, գրկում մայրիկին ու «Մայրիկ ջան, կներես, իմ ընկերներին Աստված տարել է, ինձ դեռ թողել է» և ազատամարտիկի մոր հետ մտնում են աշխատասենյակ զրույցի£ 1994 թ. աշնանը նրա կողմից հանձնարարվեց անակնկալ ստուգել պետ. սահմանի պաշտպանության վիճակը, որի արդյունքները քննարկվեցին կոլեգիայի անդամների և վարչությունների պետերի խորհրդակցությունում£ Պարզվել էր, որ առաջին գծի դիտակետերից ստացված տեղեկությունը ոչ բոլոր շտաբներում են գրանցվում, համապատաս խան որոշումներ չեն ընդունվում£ Բացահայտվեց նաև, որ սահմանի որոշակի կարևոր հատվածներ պաշտպանված չեն, եղել են հակառակորդի կողմից ճանապարհների որոնման դեպքեր, ներխուժելու փորձեր£ n Վ. Սարգսյանը, անշուշտ, բանակաշինության բնագավառում ունեցել է բացթողումներ, սխալներ, բայց որ սրտանց ձգտում էր ստեղծել հզոր ազգային բանակ, միանշանակ իրականություն է£ Երբ 1999 թ. Հանրապետական հրապարակում զորահանդեսը անցնում էր, նա չէր կարողանում թաքցնել արտասուքը, շքերթի էր ելել իր երազած ու նաև իր ջանքերով ստեղծված Հայոց Ազգային Բանակը£ Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գնդապետ