Ս.Օհանյանն ընդունեց Ն.Բորդյուժային


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին 2009թ. փետրվարի 4-ի` Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման մեխանիզմները: Այնուհետև ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը: Արդյունքների ամփոփում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների արդյունքների ամփոփումը: Նիստի ընթացքում ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների ղեկավար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը համառոտ ներկայացրեց օպերատիվ հավաքների ընթացքը, քննարկումների և պարապմունքների արդյունքները: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշեց, որ ղեկավար կազմի օպերատիվ հավաքները պետք է դառնան ուղեցույց ԶՈւ հրամանատարական կազմի համար` հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: Արդյունքների ամփոփման ավարտին հավաքի ընթացքում առավել աչքի ընկած սպաները ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեցին թանկարժեք նվերներով և պատվոգրերով: Նոր նշանակումներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների` ԶՈւ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ՊՆ ռազմարդյունաբերության, Կադրերի և ռազմական կրթության և ՊՆ տեղեկատվության վարչությունների, ինչպես նաև ՊՆ մամլո ծառայության և «Հայ Զինվոր» թերթի խմբագրության անձնակազմերի հետ: Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը անձնակազմերին ներկայացրեց պաշտպանության նախարարության համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում կատարված նոր նշանակումները, ըստ որի ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Վ.Ավետիսյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ է նշանակվել գնդապետ Մ.Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ է նշանակվել գնդապետ Մ.Իսախանյանը, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ է նշանակվել գնդապետ Ա.Ալեքսանյանը: Ս.Օհանյանը նաև շնորհակալություն հայտնեց ՊՆ տեղեկատվության վարչության նախկին պետ, գնդապետ Վ.Իսրայելյանին` այդ պաշտոնում կատարած աշխատանքների համար` ընդգծելով վերջինիս` բանակաշինության գործում ունեցած ավանդը: Այնուհետև նախարարն անդրադարձավ վերոնշյալ ստորաբաժանումների հետագա գործունեությանը` կարևորելով կադրային լուրջ քաղաքականության իրականացումը զինված ուժերում, ինչպես նաև համակարգի` հասարակայնության հետ կապերի ապահովումը և վերջինիս իրազեկումը պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց նաև, որ յուրաքանչյուր պետ, հրաման տալուց առաջ, պետք է նախ ինքն իր մասով կատարի տրված հրամանի իր մասնաբաժինը, ապա նոր պահանջի ենթականերից: Այնուհետև նախարարը հանձնարարականներ տվեց` ուղղված համակարգում կարգապահության բարձրացմանը, հասարակության մեջ զինծառայողի պահվածքին, հասարակայնության հետ կապերի ամրապնդմանը: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն մաղթեց անձնակազմին` ծառայության և հետագա աշխատանքային գործունեության մեջ: