Մեր հույսն ինչի՞ վրա է


Ոչ մի տնտեսական ծրագիր, ոչ մի կառավարություն, ոչ մի դրսի օգնություն չի կարող ոտքի կանգնեցնել երկիրը, եթե մեզանից յուրաքանչուրը տիրոջ և ծառայի պատասխանատվություն չզգա նրա նկատմամբ: Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից էլ չի շարժվի: Առաջին պատասխանատուն, իհարկե, երկրի իշխանություններն են, կառավարությունը: Հերոսությունը, վերջապես, հայրենասիրությունը միայն կռվի դաշտում չի արտահայտվում: Ինչո՞վ հերոս ու հայրենասեր չեն լավ ուսուցիչը, բանվորն ու հողի մշակը… Նրանց համար ուղղակի մենք պիտի հերոսանալու, հայրենասիրության դաշտ ստեղծենք: Մթնոլորտ: Առաջին հերթին անձնական օրինակով: Յուրաքանչյուր երկրում գոնե 20-30 բարձր պաշտոնյա պետք է լինի, որ պետական շահը վեր դասի անձնականից, վառվի աշխատանքի մեջ, իր ետևից տանի մյուսներին: Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ