ԽՈՍՈՂ ԿԱՊԻԿ


Հնդկաստանի լեռնային գյուղերից մեկում բնակիչները հանդիպել են մի արտասովոր երևույթի. ծառերի վրա նրանք տեսել են մարդու հասակ ունեցող մի կապիկի, որը խոսել է տեղացիների բարբառով, երգել ու պարել: Վախեցած գյուղացիներն անմիջապես կանչել են հոգևորականի, որը հայտարարել է, թե կապիկն Աստծո ուղարկածն է, նա երջանկություն է բերելու գյուղացիներին: Դրանից հետո տեղացիները հերթ են սահմանել, հյուրընկալել կապիկին իրենց տներում, կերակրել, ապա քնեցրել իրենց անկողիններում: Ինչպես հետագայում պարզվել է, կապիկը եղել է հարևան գյուղի բնակիչներից մեկը, ով իր ահավոր մազածածկույթի պատճառով` ման է եկել մերկ, օգտվել բնակիչների անտեղյակությունից և հյուրընկալությունից… Բացահայտվածին գյուղացիները լավ ծեծի են ենթարկել, իսկ նա փախչելիս` առևանգել է հոգևորականի կնոջն ու տարել անհայտ ուղղությամբ: Հիմա հոգևորականն իրեն մխիթարում է, որ այնուամենայնիվ կնոջը ոչ թե կապիկ, այլ` մարդ է առևանգել…