ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՍԵՐԻԱԼՈՒՄ


Հոլիվուդյան ճգնաժամը շատ աստղերի ստիպել է ընդունել ամենատարբեր հրավերներ, որոնք ժամանակին նվաստացուցիչ կարող էին համարվել նրանց համար: Անջելինա Ջոլին օրերս համաձայնել է նկարահանվել պերուական մի սերիալում` խաղալով ամուսնուց բաժանված մի ամերիկուհու դեր: Դերասանուհին պահանջել է 10 միլիոն դոլար հոնորար, որը սերիալի պրոդյուսերը համարել է խելահեղություն, սակայն երկար բանակցություններից հետո նրանք համաձայնել են դերասանուհուն վճարել 2 միլիոն դոլար և հեղինակային իրավունքի 25 տոկոսը: Իր փաստաբանի միջոցով դերասանուհին լրատվամիջոցներին հաղորդել է, որ ինքն այդ համաձայնությունը ստորագրել է մարդասիրությունից ելնելով` օգնելու պերուացի կինոգործիչներին, որոնք նույնպես հայտնվել են ճգնաժամի ճիրանների մեջ: