Կարապետիչը կրում է «փոքրիկ իշխանի» խորհրդանիշը


Է´խ, Կարապետիչ ջան, արդարություն ես ուզում: Աշխարհի ստեղծման օրից մինչ այսօր այն բռնաբարվել է: Վարուժանը բացականչել է` «Ով, մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին»: Լ. Տեր¬Պետրոսյանն էլ իր ոճով կասի, որ այն քաղաքական կատեգորիա չէ: Բայց լավ է, որ մտել ես Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» դերի մեջ: Նա իր «մոլորակի» ծաղիկն էր սիրում, դու` քո կորած հեքիաթի ծաղիկը: