ԱՐԺԵ´ ԻՄԱՆԱԼ


 

*Իսլանդիան մեկն է եվրոպական սակավաթիվ այն երկրներից, ուր օրենսդրորեն արգելված է ստրիպտիզը: Այդ օրենքը գործում է 2010 թ. հուլիսի 1-ից:

*«Թայլանդ» բառը թարգմանաբար նշանակում է «ազատների երկիր»: Նախկինում այն կոչվում էր Սիամ: Հնում այս երկրի բնակիչներին անվանում էին սիամ, որ սանսկրիպտերենում նշանակում էր «հիանալի» (կամ` «շատ գեղեցիկ»):

*1862 թ. Իտալիայում աղջիկներին թույլատրեցին ամուսնանալ 12 տարեկանից հետո: Դրանից առաջ թույլատրելի էր ավելի փոքր տարիք ունեցողներին:

*«Բուենոս Այրես» անվանումը կարելի է թարգմանել «բարի քամի» կամ «մաքուր օդ»: 1580 թ. այդ քաղաքը կրում էր 11 բառից բաղկացած երկարաշունչ մի անուն, որի միայն վերջին 2 բառն է պահպանվել այսօր:

*Դեռևս 2000 տարի առաջ Հնդկաստանում շաքարեղեգից պատրաստում էին բյուրեղաշաքար (սառնաշաքար): Իսկ Ալեքսանդր Մակեդոնացուն այս երկրում ամենից ավելի զարմացրել է առանց մեղուների մեղր ստանալու գործընթացը (այսինքն, արհեստական մեղր` շաքարից):

*Պարա քաղաքի (Բրազիլիա) բնակիչներն իրենց ժամացույցներն ուղղում են անձրևներով: Հետաքրքիր փաստ է, որ տեղումներն այստեղ ամեն օր սկսվում են նույն ժամին:

*Ոսկու ամենամեծ քանակն օգտագործվում է Հնդկաստանում. օրական 936 տոննա: Դա բավարար է` յուրաքանչյուր հնդկաստանցու համար 1 մատանի պատրաստել: